Հայկական ուտեստ Բազրկանի․ Կերե՞լ եք այս համեղ ուտեստը

Դիտումներ 841

Հայկական ուտեստ Բազրկանի․ Կերե՞լ եք այս համեղ ուտեստը

Բազրկանին հայկական ուտեստ է մուսալեռյան խոհանոցից։ Նշանակում է «վաճառող»։ Բազրկանիի շատ տարբեր տեսակներ կան։

 

 

Բաղադրիչներ․

  • Ձիթապտուղ առանց կորիզների - 400 գ
  • Սոխ - 1 հատ
  • Սխտոր - 3 պճեղ
  • Մաղադանոս - 1 փունջ
  • Ուրց – ըստ ճաշակի
  • Լոլիկ - 3 հատ
  • Ձիթապտղի յուղ - ըստ ճաշակի


  • Տոմատի մածուկ - 0,5 ճ․գ․
  • Ընկույզ - 0,5 բաժակ
  • Աղ - ըստ ճաշակի
  • Պղպեղ (սև, կարմիր) - ըստ ճաշակի

 



Հրահանգներ

  1. Լոլիկը, սոխը, սխտորը, ընկույզը և մաղադանոսը մանր կտրատել։
  2. Ամեն ինչ խառնել և ավելացնել ձիթապտուղները (ցանկության դեպքում կարելի է կտրատել):
  3. Ավելացնել սև և կարմիր պղպեղ, տոմատի մածուկ, ուրց, ձիթապտղի յուղ և ամեն ինչ խառնել։


Ամենաընթերցվածը