Հայկական նոր բաղադրատոմս, որը կարող եք ավելացնել ձեր բաղադրատոմսերի գրքում ՝ Սխտորած


Բաղադրամասեր
-
150 գ ոչխարի մսին՝
-
12 գ ցորենի հաց,
-
1/4 ձու,
-
30 գ կաթ,
-
4 գ սխտոր,
-
20 գ հալած յուղ,
-
6 գ ալյուր,
-
100 գ տոմատի խյուս,
-
աղը,կարմիր և սև պղպեղը՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը
-
Ոչխարի փափուկ միսը կտրտել և մսաղացով աղալ, աղացած մսին ավելացնել կաթի մեջ թրջած ցորենի հաց, ծեծած սխտոր, աղ, սև և կարմիր պղպեղ, խառնել և երկրորդ անգամ աղալ:
-
Դրանից հետո խճողակին խառնել հարած ձու և ձևավորելով ձվաձև, սխտորած պատրաստել, թաթախել ալյուրի մեջ և հալած յուղով տապակել:
-
Սխտորածը մատուցելիս վրան լցնել տոմատի խյուս:
