Հայկական աջիկա, որը մայրիկս է պատրաստում ամեն տարի

Դիտումներ 933
Հայկական աջիկա, որը մայրիկս է պատրաստում ամեն տարի

Բաղադրամասեր

  • 1 չափաբաժին

  • 5 կգ լոլիկ - ընտրեք կարմիր հաստ կեղև ունեցող լոլիկներ, որպեսզի առանց ջերմամշակման հեշտ կառողանաք հեռացնել այն։

  • 3 կգ կարմիր տաքդեղ (1,5 կգ քաղցր տաքդեղ, 1,5 կգ կծու տաքդեղ) կամ ըստ ճաշակի

  • 2 գլուխ սխտոր

Հայկական աջիկա, մայրիկիս բաղադրատոմսով։

  • 2 թեյի բաժակ աղացած համեմի սերմ

  • 2 թեյի բաժակ աղացած չաման-համեմ։ Չամանը նախապես կարող եք թեթևակի բովել նոր աղալ։

  • 2 թեյի բաժակ խոշոր աղ։ Աղը անպայման փորձեք, սովորականից պետք է աղի լինի։


Պատրաստման եղանակը

  • Լոլիկը, տաքդեղը լվանալ և չոր շորով չորացնել։

  • Հեռացնել լոլիկի կեղևը։

  • Տաքդեղերը մաքրել և հեռացնել սերմերը։

  • Այնուհետև տաքդեղը, լոլիկը և սխտորը աղալ մսաղացով և հարել բլենդերով։

Հայկական աջիկա, մայրիկիս բաղադրատոմսով։

  • Ավելացնել համեմի սերմը, չամանը և աղը, լավ խառնել։

  • Ինչպես աբխազական աջիկայի դեպքում կամ լցնել ապակյա կամ էմալապատ տարրայի մեջ։

  • Ծածկել սրբիչով և թողնել 5-7 օր ֆերմենտացիայի համար, չմոռանալով ամեն օր խառնել։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը