Հայկական Փախլավան չունի իր նմանը, ամենահամեղ քաղցրավենիքի բաղադրատոմս

Դիտումներ 344
Հայկական Փախլավան չունի իր նմանը, ամենահամեղ քաղցրավենիքի բաղադրատոմս

Բաղադրիչներ

  • Խմորի համար՝
  • կաթ – 75 մլ
  • խմորիչ – 3գր
  • շաքարավազ – 3 գր
  • ալյուր – 250 գր
  • ձու – 1 հատ
  • աղ – 1/4 թ/գդ
  • թթվասեր – 75 գր
  • կարագ – 25 գր
  • Միջուկի համար՝
  • ընկույզ – 130 գր
  • դարչին – 1/2 թ/գդ(աղացած)
  • շաքարի փոշի – 125 գր
  • Օշարակի համար՝
  • ջուր – 50 մլ
  • մեղր – 75 գր
  • Վրան քսելու և դնելու համար՝
  • կարագ – 60գր
  • ընկույզ – 50գր
  • ձու – 1/2 հատ

Պատրաստման եղանակ

  • Տարայի մեջ խառնում ենք կաթը, խմորիչը և շաքարավազը։ 10 րոպե հանգիստ ենք
    թողնում։
  • Մեկ այլ տարայի մեջ խառնում ենք ալյուրը, հալեցրած սերուցքային կարագը, ձուն, թթվասերը և  աղը։
  • Այդ զանգվածը թեթևակի խառնում ենք։
  • Այնուհետև ավելացնում ենք հասունացած խմորիչը և փափուկ խմոր ենք հունցում։ Խմորը թողնում ենք տարայի մեջ, սրբիչով ծածկում ենք և 1,5 ժամով տաք տեղ
  • դնում։
  • Այդ ընթացքում պատրաստում ենք ընկուզային միջուկը։ Ընկույզը ջեռոցում բովում ենք, այնուհետև բլենդերով մանրացնում։ Ավելացնում ենք շաքարի փոշին, դարչինը և լավ խառնում ենք։
  • Հասունացած խմորը բաժանում ենք 13 հավասար մասերի, որից երկուսը միացնում ենք իրար։ Այսինքն ստանում ենք 11 հավասար մասեր և մեկ մեծ մաս։
  • Մեծ խմորը 1 մմ հաստությամբ շերտով բացում ենք և դնում բուսայուղով պատված ձևամանի մեջ:
  • Հալեցնում ենք  կարագը (մոտ 2 թ/գդ) և քսում շերտի վրա։ Վրան դնում ենք հաջորդ շերտը։
  • Շերտը կարագով պատում ենք և վրան լցնում միջուկի 1/10 մասը։
  • Այդ նույն գործողությունը 9 անգամ կրկնում ենք։ Նկարի վրա տեսնում ենք 10-րդ շերտը` յուղով պատված և վրան ընկուզային միջուկ։ Սա վերջին շերտն է, որի վրա պետք է միջուկ լինի։
  • Այդ շերտի վրա դնում ենք ևս մեկ շերտ և վրան կարագ ենք քսում։
  • Ձևամանի պատերին կպած խմորը կտրում ենք`թողնելով մոտ 2 սմ։ Կողքերի խմորը բերում ենք խմորի վրա։
  • Ծայրերը պատում ենք հարած ձվով։ Վրայից դնում ենք վերջին շերտը և պատում մնացած ձվով։
  • Այժմ մեր փախլավան շեղանկյունաձև կտրատում ենք(մինչև վերջ չենք կտրում խմորը, որ միջուկը մեջը մնա)։
  • Յուրաքանչյուր շեղանկյան վրա դնում ենք 1 հատ ընկույզ։ Ընկույզը մի քիչ պետք է խմորի մեջ սեղմենք, որպեսզի թխվելու ընթացքում խմորը չշերտավորվի։
  • Թխում ենք 15 րոպե 180 աստիճանում։ Հալեցրած կարագը լցնում ենք փախլավայի վրա(կպած հատվածները դանակով կտրում ենք, և այդ անցքերով կարագ լցնում)։ Կարագի մի մասը վերևից ենք լցնում։ Այնուհետև 25 րոպեով փախլավան կրկին ջեռոցն ենք տեղափոխում ։
  • Այդ ընթացքում պատրաստում ենք մեղրով օշարակը։ Մեղրի վրա տաք ջուր ենք լցնում և այնքան խառնում մինչև համասեռ զանգված ստանանք։ Փախլավան հանում ենք ջեռոցից և վրան լցնում պատրաստած օշարակի 1/3 մասը։ Ինչպես կարագի դեպքում այստեղ նույնպես, մեղրի մի մասը լցնում ենք վրայից, մյուս մասը լցնում ենք անցքերի մեջ։ Փախլավան 10 րոպեով նորից տեղափոխում ենք ջեռոցը։
  • Թողնում ենք փախլավան սառչի։ Այնուհետև հանում ենք ձևամանից ,մինչև վերջ կտրում և յուրաքանչյուր շեղանկյունը 2-3 վայրկյանով թաթախում մնացած մեղրով օշարակի մեջ։ 15-20 րոպե հանգիստ ենք թողնում, այնուհետև համտեսում։ Բարի ախորժակ։

Փախլավա. նուրբ խմոր, ընկուզային միջուկ, մեղր:

 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը