Հայաստանում կարագը թանկացել է 40.7 տոկոսով, խոզի միսը՝ 40.3 տոկոս

Դիտումներ 724
Հայաստանում կարագը թանկացել է 40.7 տոկոսով, խոզի միսը՝ 40.3 տոկոս

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին սպառողական գների ինդեքսը՝ մանրամասն նշելով, թե առաջին սպառման ապրանքներից, որոնք են թանկացել եւ որոնք նվազել: Ստորեւ ներկայացնում ենք ամենաէական թանկացումներն ու նվազումները:

2017 թվականի հունվարի համեմատ թանկացել են՝

Կարագ – 40.7 տոկոս

Կարտոֆիլ – 29 տոկոս

Տավարի եւ հորթի միս – 12.9 տոկոս

Խոզի միս – 40.3 տոկոս

Գառի, ոչխարի եւ այծի միս – 26.9 տոկոս

Մանկական սնունդ – 3.2 տոկոս

Ձուկ՝ թարմ կամ սառեցված – 28.2 տոկոս


Պանիր եւ կաթնաշոռ – 8.5 տոկոս

Ձու – 2.6 տոկոս

Սուրճ – 2.6 տոկոս

Ծխախոտային արտադրատեսակներ – 6.9 տոկոս

Էժանացել են հետեւյալ ապրանքների գները՝

Բանջարեղեն – 26.7 տոկոս

Մրգեր – 3.3 տոկոս

Յոգուրտ, մածուն, անարատ կաթ – 0.1 տոկոս

Մակարոնեղեն – 1.4 տոկոս

Ալյուր եւ ձավարեղեն – 3.5 տոկոս

 

Աղբյուրը ՝ https://life.panorama.am/hy/news/2017/12/13/tankacumner/682705

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը