Հաղթանակի օրվա կապակցությամբ զարմացրեք Ձեր սիրելիներին համեղ Բլինչիկներով

Դիտումներ 261
Հաղթանակի օրվա կապակցությամբ զարմացրեք Ձեր սիրելիներին համեղ Բլինչիկներով

Բաղադրությունը`

  • Բլինչիկի խմոր
  • 0.5 լ. կաթ
  • 2 ձու
  • 2 ճաշի գդալ բուսայուղ
  • 200 գրամ ալյուր
  • 1 թեյի գդալ սոդա,
  • 1 թեյի գդալ շաքարավազ,
  • Աղ 0,5 թեյի գդալ


Պատրաստման եղանակը`

  • Ձուն ծփել շաքարավազի և աղի հետ միասին:
  • Ավելացնել ձեթը, այնուհետև կաթը և լավ խառնել:
  • Ավելացնել նաև սոդան և ալյուրը` հարել հարիչով:
  • Թավան ձեթով պատել, լավ տաքացնել կրակի վրա և լցնել խառնուրդը, այնպես շարժել թավան, որ խմորը տարածվի ամբողջ թավայով:
  • Եփել երկու կողմից:

 


Լցոնի համար

  • 1 կգ հավի կրծքամիս
  • 4 գազար
  • 4 լոլիկ
  • 2 կարմիր և 2 կանչ պղպեղ
  • 1 ճաշի գդալ տոմատի մածուկ
  • 250 գրամ պանիր
  • Կետչուպ
  • Աղ ըստ ճաշակի
  • Սև աղացած պղպեղ

Պատրաստման եղանակը`

Հավի կրծքամիսը եփել, մանրացնել:

Գազարը մաքրել, անցկացնել քերիչով, լոլիկները և պղպեղները շատ մանր կտրտել:
Այս բոլորը խառնել և եփել, ավելացնել պղպեղի մածուկը, աղ անել:

Ստացված զանգվածը խառնել հավի կրծքամսին:

Ստացված լցոնից 1ճաշի գդալ դնել նրբաբլիթնի վրա, փաթաթել և շարել յուղած տապակի մեջ, վրան քսել կետչուպ,մի քիչ քերած պանիր շաղ տալ և 10 րոպե դնել ջեռոցը,200 °C ջերմաստիճանի տակ:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը