Հավով այս չափազանց համեղ ուտեստի բաղադրատոմսը բոլոր կանայք պետք է իմանան

Դիտումներ 302
Հավով այս չափազանց համեղ ուտեստի բաղադրատոմսը բոլոր կանայք պետք է իմանան

Բաղադրամասեր

  • հավի բուդ (առանց ոսկորի և կաշվի) - 500 գր

  • սոխ - 1 գլուխ

  • պապրիկա - 1 ճգ

  • սխտոր - 2 պճեղ

  • սունկ շամպինիոն - 250 գր

  • արգանակ հավի մսի (կամ ջուր) - 200 մլ

  • թթվասեր - 2 ճգ

  • աղ, սև պղպեղ:

Պապրիկաշ հավի մսով և սնկով

 


Պատրաստման եղանակը

  • Թավայի մեջ միջին ուժեղության կրակի վրա 2 ճգ բուսայուղ տաքացնել, ավելացնել մանր կտրատած սոխն ու սխտորը և անդադար խառնելով 3-4 րոպե տապակել։

  • Ավելացնել պապրիկան, մանր կտրատած հավի բդի փափկամիսը և անընդհատ խառնելով տապակել մինչև մսի գույնը փոխվի։

  • Ավելացնել կտրատած սունկը, լցնել արգանակը, աղն ու պղպեղը և 15-20 րոպե շոգեխաշել։

  • Մատուցելիս թթվասեր ավելացնել:

Պապրիկաշ հավի մսով և սնկով

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը