Հավի մսով ռուլետներ միջուկով


Բաղարիչները՝
- Հավի ֆիլե՝ 600 գ.
- Ձու՝ 3 հատ
- Սոխ՝ 2 հատ
- Կոշտ պանիր՝ 70 գ.
- Կանաչի՝ 0,5 կապ
- Աղ՝ ըստ ճաշակի
- Սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
- Թթվասեր՝ 200 գ.
- Կիտրոնի հյութ՝ 1 թ. գ.
Պատրաստումը՝
1. Միջուկի համար ձվերը պինդ խաշեք, սառեցրեք, մաքրեք կեղեևը, մանր քառակուսիների կտրտեք: Ավելացրեք մանրացված կանաչին, քերած պանիրը, կիտրոնի հյութը, մեկական պտղունց աղ և պղպեղ: Արևածաղկի ձեթով տապակեք մանրացված սոխը և ավելացրեք ձվերին, լավ խառնեք:
2. Հավի ֆիլեն շերտերի բաժանեք, մի քիչ ծեծեք թաղանթի տակ: Աղ, պղպեղ արեք:
3. Ծեծած ֆիլեի յուրաքանչյուր շերտի վրա 1 գդալ միջուկ լցրեք: Միսը ռուլետի պես փաթաթեք, ամրացրեք ատամի փայտիկով կամ թելով: Դրեք կարագով պատված ձևամանի մեջ: Ռուլետների վրա թթվասեր քսեք: Ռուլետները դրեք ջեռոցը 15 րոպեով 170 աստիճանի պայմաններում:
