Հավի մսով չախոբիլի ՝ վրացական տարբերակով

Դիտումներ 613

Հավի մսով չախոբիլի ՝ վրացական տարբերակով

Բաղադրամասեր

  • 1 կգ հավի մսին ՝

  • 1 կգ պոմիդոր,

  • 2 ճաշի գդալ տոմատի մածուկ,

  • 500 գ գլուխ սոխ,

  • մեկ թեյի գդալ խմելի-սունելի,

  • 4 պճեղ սխտոր,

  • 2 թեյի գդալ մանրեցրաց համեմի սերմ,

  • 1 թեյի գդալ զաֆրան,

  • 1 ճաշի գդալ սերուցքային կարագ,

  • 1 հատ թարմ կարմիր տաքդեղ,

  • 0.5 կգ կարտոֆիլ,

  • 1/2 հատ լիմոն,

  • ձեթ,

  • աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի

 



Պատրաստման եղանակը

  • Հավի միսը կտրտել փոքր կտորների, (3-4 մասնաբաժնով), դնել թավայի մեջ և եփել փակ կապարիչի տակ։

  • Քանի դեռ հավը եփում է, փոքր կտորների կտրատել լոլիկը և եփել, ավելացնելով տոմատի մածուկ։

  • Առանձին թասի մեջ լցնել հավի արգանակը։ Ավելացնել կարագ, մանր կտրտած սոխ, տաքդեղ, համեմունքներ և տապակել մինչև կեղևի առաջանալը՝ անընդմեջ խառնելով։

  • Հավի վրա ավելացնել լոլիկի շատ տաք հյութը, եթե այն քիչ է, ավելացնել շատ քիչ տաք ջուր կամ արգանակ, որպեսզի հավի միսը ամբողջովին փակվի ։

  • Լավ փակել կափարիչը և կրակը իջեցնել, պետք է մի փոքր պղպջակալի։

  • Սոխը, տաքդեղը և լոլիկները պետք է հալվեն, իսկ հավի միսը պետք է պոկվի ոսկորներից։ Կարելի է ավելացնել առանձին եփաց կարտոֆիլը։

  • Մատուցել ձևավորելով լիմոնի և կանաչի մանր կտորներով։



Ամենաընթերցվածը