Հավի միսը այսպես պատրաստեք։ Ներկայացնում ենք շատ պարզ բաղադրատոմս, որի շնորհիվ աննկարագրելի համեղ և հյութալի կստացվի

Դիտումներ 476
Հավի միսը այսպես պատրաստեք։ Ներկայացնում ենք շատ պարզ բաղադրատոմս, որի շնորհիվ աննկարագրելի համեղ և հյութալի կստացվի

Վրացական Չքմերուլի

Բաղադրիչները՝
800 գ. հավի միս
100 մլ սերուցք
20 գ. համեմ
50 գ. կարագ
3 ճ. գ. ջուր
5 պճեղ սխտոր
Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի
Աղ՝ ըստ ճաշակի
Խմելի-սունելի՝ ըստ ճաշակի
Լավաշ՝ մատուցման համար

 

 


 
 

Պատրաստումը՝
1. Լավ լվա հավի միսը և կտրիր կրծքավանդակի երկայնքով: Շերտատիր և ծածկիր կերակրի թաղանթով, միսը ծեծիր:

2. Հաստ տակով թավայի մեջ կարագը տաքացրու և մեջը դիր հավի միսը, որը պետք է ճնշման տակ եփվի: Մսի վրա կրակին դիմացող ափսե դիր, վրան՝ ջրով լի կաթսա:

3. Հավի միսը 15 րոպե տապակիր մի կողմից, ևս 10 րոպե՝ մյուս: Դրանից հետո ևս 20 րոպե տապակիր էլի ճնշման տակ՝ պարբերաբար շրջելով:

 

 

4. Այդ ընթացքում կարելի է սոուսը պատրաստել: Մանրացրու համեմը և սխտորը, խառնիր համեմունքներին, աղ և պղպեղ արա: Բոլոր բաղադրիչները հավանգով մանրացրու: Ավելացրու անյուղ սերուցքը և ջուրը, ամենը լավ խառնիր:

5. Ստուգիր՝ արդյոք հավի միսը պատրաստ է՝ պատառաքաղով ծակելով: Եթե վարդագույն հյութ է երևում, թող էլի եփվի, մինչև հյութը թափանցիկ դառնա:

6. Երբ հավի միսը պատրաստ լինի, սոուսը վրան լցրու, ծածկիր կափարիչով և շոգեխաշիր 15 րոպե:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը