Հավի բուլյոնի մեջ պետք չէ ոչ մի համեմունք գցել ... Խոհանոցային խորհուրդներ

Դիտումներ 519
Հավի բուլյոնի մեջ պետք չէ ոչ մի համեմունք գցել ... Խոհանոցային խորհուրդներ
  1. Եթե բուլյոնից ճիշտ ժամանակին չեք հեռացրել փրփուրը, և այն կաթսայի հատակն է իջել, կաթսայի մեջ մի բաժակ ջուր լցրեք: Փրփուրը կբարձրանա, և այն հնարավոր կլինի հեռացնել:
  2. Հավի բուլյոնի մեջ պետք չէ ոչ մի համեմունք գցել, միայն սոխ և գազար: Հակառակ դեպքում այն կկորցնի իր համը:
  3. Պետք չէ դափնու տերևը թողնել ապուրի մեջ: Այն լավ է միայն եփելիս: Իսկ երկար ժամանակ ապուրի մեջ մնալով՝ փչացնում է վերջինիս համը:
  4. Կոտլետները տապակելու առաջին րոպեին կրակը պետք է ուժեղ լինի, որպեսզի նրանից հյութը դուրս չգա: Այնուհետև կրակն իջեցրեք միջին ուժգնության: Կոտլետը շրջելուց հետո էլի կես րոպեով ուժեղացրեք կրակը:

  1. Որպեսզի կարտոֆիլը չմգանա, կեղևազրկելուց հետո նրա վրա տաք կաթ լցրեք:
  2. Եթե ուզում եք եփելիս լոբին չմգանա, այն բաց կաթսայի մեջ եփեք՝ առանց կափարիչի:
  3. Որպեսզի բուսական յուղը տապակելիս չթռչի, թավայի հատակին մի քիչ աղ ցանեք:
  4. Բուսական յուղը աղցանի մեջ պետք է ավելացնել այն աղով, քացախով ու բիբարով համեմելուց հետո. աղը յուղի մեջ չի ներծծվում:
  5. Եթե ուզում եք, որ վինեգրեդը համեղ ստացվի, նրա մեջ 1 ճաշի գդալ կաթ ու 1 թեյի գդալ շաքարավազ ավելացրեք:
  6. Ձկան հոտը վերացնելու համար բուսական յուղի մեջ 1 հում կտրտված կարտոֆիլ լցրեք:
  1. Որպեսզի կոմպոտը շուտ սառչի, այն դրեք սառը աղաջրի մեջ:
  2. Կիտրոնից մաքսիմալ քանակությամբ հյութ քամելու համար այն նախապես 1 ժամով տաք ջրի մեջ պահեք:
  3. Որպեսզի բազուկը եփելիս պահպանի գույնը, ջրի մեջ մի քիչ շաքար ու քացախ լցրեք:
  4. Որպեսզի նոր կարտոֆիլը եփելը հեշտ լինի, այն մաքրելուց առաջ կես ժամով աղաջրի մեջ դրեք:
  5. Որպեսզի չոր լոբին եփելիս փափուկ ստացվի, ջրի մեջ 1 ճաշի գդալ բուսական յուղ ավելացրեք:
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը