Հատուկ կարկանդակի բաղադրատոմս ՝ սիրիահայ խոհարարի կողմից


Բաղադրամասեր
-
Խմոր.
-
ալյուր - 4 ճգ
-
բուսայուղ - 1 սուրճի բաժակ
-
ձու - 1 հատ
-
ջուր:
-
Միջուկ.
-
սուլուգունի պանիր - 70 գր
-
մաղադանոս
-
չորացրած անանուխ:
Պատրաստման եղանակը
-
Տասը կարկանդակ պատրաստելու համար ալյուրը, բուսայուղը, ձուն, ջուրը (որպեսզի խմորը շատ պինդ չլինի), խառնել և խմորը հունցել:
-
Միջուկի համար քերիչով անցկացնել սուլուգունի պանիրը, ավելացնել մանր կտրատած մաղադանոսն ու չորացրած անանուխը, որից հետո կպցնել կարկանդակների եզրերը։
-
Տապակել եռացող բուսական յուղի մեջ 7-8 րոպե։
-
Ցանկության դեպքում կարող եք օգտագործել նաև քունջութի սերմեր:
