Հատուկ ֆրանիսական, դիետիկ, բայց շատ համեղ ուտեստի բաղադրատոմս
Դիտումներ 167
Բաղադրամասեր
-
Կարագ – 2 ճ/գ,
-
Ալյուր – 2 ճ/գ,
-
Մսի արգանակ – 4 բաժակ,
-
Սպիտակ չոր գինի – կես բաժակ,
-
Հոլանդական պանիր – 750 գ,
-
Ձվի դեղնուց – 2 հատ,
-
Թթվասեր – 2-3 ճ/գ,
-
Մաղադանոս, աղացած սև պղպեղ,
-
մշկընկույզ, սխտոր
Պատրաստման եղանակը
-
Բարակ պատերով կաթսայի մեջ կարագը հալեցնել, ավելացնել ալյուրը, խառնել:
-
Փոքր առ փոքր ավելացնել տաք արգանակը, շարունակել խառնել:
-
Ավելացնել գինին, մանրացրած սխտորը, պղպեղը և մշկընկույզը:
-
Եռացնել, խառնել, ավելացնել քերած պանիրը: Երբ պանիրը հալվի, ապուրը պատրաստ է:
-
Կոտրել 2 ձվերը, սպիտակուցներն առանձնացնել, դեղնուցը հարել թթվասերի հետ, ավելացնել ապուրի վրա և լավ խառնել: Ավելացնել պանրի կտորները և մանրացրած մաղադանոսը:
-
Մատուցել տաք վիճակում, տապակած հացի կտորների և ճզմած սխտորի հետ:
Ամենաընթերցվածը