Հարութ Փամբուկչյանի՝ կնոջը նվիրված հուզիչ ելույթը, Սիրուշոյի հետ դուետն ու երեւանյան մենահամերգի այլ պահերը (ֆոտո, վիդեո)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Հարութ Փամբուկչյանի, կամ, ինչպես ժողովուրդն է նրան կոչում, Ձախ Հարութի մենահամերգը:
Երգիչը վերջին անգամ Երեւանում մենահամերգով ներկայացել էր 2012 թվականին:
«Շատ ուրախ եմ, որ վեց-յոթ տարի անց կրկին եկել եք լսելու Հարութ Փամբուկչյան երգչին: Սա իմ քաղաքն է, սա իմ երկիրն է, ես ծնվել եմ այստեղ, մեծացել եմ այստեղ: Ինձ համար միշտ էլ հաճելի է այստեղ ելույթ ունենալը: Համալիրն իմ տունն է...»,-համերգի սկզբում նշեց լեգենդար երաժիշտը, որը երկրպագուներին նվիրեց հին եւ սիրված երգերի կատարումներ:
Ելույթներով հանդես եկան նաեւ Ռազմիկ Ամյանը, Սիրուշոն, Քրիստինե Պեպելյանը եւ Զարուհի Բաբայանը: Երկրպագուները հատկապես բուռն ընդունեցին Սիրուշոյի հետ «Տարիներ» երգի զուգերգը:
Ամբողջական հոդվածը կարող եք դիտել այստեղ ՝ style.news.am
Նյութի աղբյուրը ՝ https://style.news.am/arm/news
Նյութի աղբյուրը ՝ https://style.news.am/arm/news
