Հարձակվում եք վրաս․ Ի՞նչ է կատարվում (Տեսանյութ)

Մարիամ Փաշինյանը մասնակցում է խորոված փարթիին: Նրան լրագրողները փորձում են հարցեր տալ, իսկ Մարիամը այդ ամենը մեկնաբանում է այսպես ՝ Հարձակվում եք իմ վրա։ Մանրամասները տեսանյութում ՝
Այսօր ՝ ապրիլի 25-ին Քաղաքացու օրվա շրջանակում Հանրապետության հրապարակում կազմակերպվում է խորովածի միջոցառում, ինչի պատճառով Ամիրյան փողոցը և հրապարակ տանող ճանապարհները փակ կլինեն։

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 25-ին՝ ժամը 00։00-ից ապրիլի 26-ի ժամը 05։00-ն, կսահմանափակվի երթևեկությունը Ամիրյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ։

Ապրիլի 25-ին՝ ժամը 08։00-ից ապրիլի 26-ը՝ ժամը 01։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները։
