Հարիսա շատ համեղ պատրաստման եղանակ

Դիտումներ 4591
Հարիսա շատ համեղ պատրաստման եղանակ

Բաղադրիչները՝

հավի միս – 1 կգ
ձավար – 500 գ
աղ ըստ ճաշակի
յուղ:

 

Պատրաստման եղանակը՝

Ձավարը մի քանի ժամ թրջել սառը ջրով:

Հավի միսը կտրատել, դնել կաթսայի մեջ, վրան լցնել ձավարը, լցնել այնքան ջուր, որ 4-5 սմ. ծածկի կաթսայի պարունակությունը:

Եռալուց սկսած փրփուրը հեռացնել:

Եփել մարմանդ կրակի վրա:

Երբ թանձրանա, սկսել խառնել փայտե գդալով:

Եփել այնքան, որ դառնա ծորուն միատարր շիլա: 

Պարբերաբար խառնել, որ չկպչի:

Ընթացքում առանձնացած ոսկորները հանել:

Վերջում աղ անել:

Մատուցել`վրան յուղ դնելով: 

 
 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը