Հարևանիցս մի բաղադրատոմս իմացա, որի շնորհիվ կարողանում են երեխաներիս համար իդեալական բուլկիներ պատրաստել․ Ահա պատրաստան եղանակը

Դիտումներ 315
Հարևանիցս մի բաղադրատոմս իմացա, որի շնորհիվ կարողանում են երեխաներիս համար իդեալական բուլկիներ պատրաստել․ Ահա պատրաստան եղանակը

Բաղադրամասեր

  • ջուր - 320 մլ,

  • կաթ - 60 մլ,

  • խմորիչ - 20 գր թարմ կամ 7 գր չոր,

  • շաքարավազ - 40 գր,

  • ձու - 3 հատ,

  • ալյուր - 740 գր,

  • աղ - 1 թ/գդ ,

  • կարագ - 75 գր

Քունջութով բուլկի

 
 

Պատրաստման եղանակը

  • Կաթն ու ջուրը խառնում ենք, ավելացնում շաքարավազն ու խմորիչը և խառնում: Այնուհետև ավելացնում ենք 2 ձվերն ու ալյուրը և փոքր-ինչ պինդ խմոր հունցում: Խմորը 20-30 րոպե թողնում ենք հանգստանա, հետո ավելացնում ենք աղն ու կարագը: Պետք է ստացվի հարթ խմոր, որը խոհանոցային կոմբայնի կեռիկով պետք է խառնենք ևս 10 րոպե:

  • Կաթսան ծածկում ենք սննդային թաղանթով ու թողնում, որ խմորը հասունանա: Խմորը պետք է մեկ ժամում երկու անգամ մեծանա: Հասունացած խմորը հունցում ենք, դնում տախտակին ու հավասար մասերի բաժանում (այս դեպքում՝ 10):

  • Յուրաքանչյուր մասը պարանի պես ձգում և երկարացնում ենք: Պարզ ու թույլ հանգույց ենք անում: Ազատ ծայրերը փաթաթում ենք հանգույցի շուրջը: Բուլկիները շարում ենք տապակի մեջ և 30 րոպե թողնում սենյակային ջերմաստիճանում:

  • Հետո բուլկիների վրա հարած ձու ենք քսում ու քունջութ ցանում: Դնում ենք նախապես 220 աստիճան տաքացրած ջեռոցում ու թխում 15-17 րոպե, մինչև պատրաստ լինելը:

 
 

Քունջութով բուլկի

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը