Համեղ թխվածքի գրավականը, դա լավ պատրաստված խմորն է , խմորի շատ համեղ բաղադրատոմս


Բաղադրամասեր
-
1 բաժակ մածուն,
-
կես բաժակ բուսական յուղ,
-
2 գդալ չոր դրոժ,
-
1 թեյի գդալ աղ,
-
1 ճաշի գդալ շաքարավազ,
-
3 բաժակ ալյուր
Պատրաստման եղանակը
-
Մածունը խառնել յուղի հետ և մի փոքր տաքացնել,ավելացնել շաքարավազը և աղը: Ալյուրը խառնել դրոժի հետ, ավելացնել մածունը և հունցելուց հետո դնել տաք տեղ կես ժամով:
-
Ջեռոցը պետք է միացնել 180-200 աստիճանի տակ: Այս խմորից հնարավոր է պատրաստել ամեն ինչ` պիցցա,կարկանդակներ, բուլկի …
-
Եթե 30 րոպեից Ձեզ թվա, որ խմորը պատրաստ չէ, պետք չէ խառնվել իրար. հենց այդպես էլ պետք է լինի: Խմորը բարձրանում է եփելու ընթացքում:
