Համեղ և յուրահատուկ կեքսերի բաղադրատոմսեր կեռասով, պատրաստվում է շատ արագ և հեշտ

Դիտումներ 289
Համեղ և յուրահատուկ կեքսերի բաղադրատոմսեր կեռասով, պատրաստվում է շատ արագ և հեշտ

Բաղադրությունը`

  • 3 հատ ձու
  • 150 գրամ շաքարավազ
  • 200 գրամ կաթնաշոռ
  • 200 գրամ ալյուր
  • 3 ճ/գ ձեթ
  • 2 թ/գ փխրեցուցիչ
  • 100 գրամ կարմիր կեռաս

Պատրաստման եղանակը`


1.Ձուն հարել 100 գրամ շաքարավազի հետ մինչև փրփրի և սպիտակավուն զանգված դառնա: Ավելացնել ձեթը և շարունակել հարել:
2.Կաթնաշոռը անցկացնել մաղով և ավելացնել հարած ձվի վրա ու նորից հարել: 
3.Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ և ավելացնել հեղուկ զանգվածի վրա, հարել մինչև համասեռ զանգված ստանալը:
4.Կոռասը մաքրել, լվանալ, վրան ավելացնել 50 գրամ շաքարավազ:
5.Պատրաստի խմորի 2/3 լցնել ֆորմայի մեջ, ավելացնել շաքարավազով հաղարջը, տարածել ամբողջ մակերեսով և ծածկել մնացած խմորով: Թխել նախապես տաքացրած ջեռոցում 180 աստիճանի տակ 40-45 րոպե: Մատուցելուց առաջ կարելի է շաքարի փոշի ցանել:
Բարի ախորժակ

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը