Համեղ և անկրկնելի համ ունեցող աղցան Թաբուլե։ Բաղադրատոմս։

Դիտումներ 845
Համեղ և անկրկնելի համ ունեցող աղցան Թաբուլե։ Բաղադրատոմս։

Բաղադրամասեր

  • 150 գ սպիտակ աղացած ձավարին (բլղուր)՝

  • 1 հատ պոմիդոր,

  • 1 հատ կիտրոն ,

  • ձեթ,

  • 200 գ կանաչեղեն (մաղադանոս, մառոլ և սամիթ),

  • Աղը, սև պղպեղը՝ ըստ ճաշակի

 

Թաբուլե


Պատրաստման եղանակը

  • Բլղուրը թրջել այնքան ջրով, որ լավ խոնավանա ու թասի տակ աննշան ջուր մնա:

  • Մանր կտրտել կանաչիները: Մեկ ժամ անց, երբ բլղուրի հատիկներն արդեն ներծծվում են ջրով, կտրատած կանաչիները լցնել բլղուրի վրա:

  • Ավելացնել կտրտած պոմիդոր, աղ, սև պղպեղ և ձեթ:

  • Այնուհետև այդ ամբողջ զանգվածի վրա ճզմել 1 կիտրոնի հյութ և լավ խառնել:

  • Մատուցել մառոլով կամ խաղողի մատղաշ տերևներով:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը