Համեմի սերմը մի շարք հիվանդությունների դեմ

Դիտումներ 509

Համեմի սերմը մի շարք հիվանդությունների դեմ

Համեմի սերմը տարբեր հիվանդությունների դեմ:

Նևրոզ, մետեորիզմ, խոլեցիստիտ, թութք. Օրը 1-2 անգամ ընդունեք համեմի փոշիացրած 10-ական սերմ։ Ունի թույլ լուծողական հատկություն։
Խոլեցիստիտ, կոլիտ, արյունահոսություն – 20 գ մանրացրած սերմը 2 շաբաթ թրմեք 100 մլ 70 տոկոսանոց սպիրտի մեջ մութ տեղում։ Քամեք։ Խմեք 10-15-ական կաթիլ` օրը 2-3 անգամ։

 

 

Մաքրեք թարմ կամ չորացրած սերմը, մանրացրեք, թրջեք փոքր քանակությամբ զտված ջրի մեջ, տրորեք հավանգով` մինչև ստացվի համասեռ զանգված։ Հումքին ավելացրեք սառը (նախօրոք եփած) ջուր` 1։10 հարաբերությամբ, թրմեք մինչև 1 ժամ։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։

Միջոցը կարգավորում է մարսողությունը, մաքրում աղիները, ունի խորխաբեր հազի նոպաները կանխարգելող հատկություն, օգտակար է միզաքարային հիվանդության բուժման ընթացքում։



Ամենաընթերցվածը