Հաճախ ենք նշում տաք ջուր խմելու մասին, սակայն իմացեք նաև դրա օգտակարության և ճիշտ խմելու մասին
Դիտումներ 505
Առավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմելը չափազանց կարևոր է օրգանիզմի համար: Այս մասին են վկայում նաև հին չինական բժշկության տրակտատները: Համարվում է, որ ջրի ջերմաստիճանը պետք է համապատասխանի մարմնի ջերմաստիճանին:
Մեկ բաժակ ջուրն օգնում է մեզ ավելի խելացի, ակտիվ և էներգիայով լի զգալ: Զուրը մեր կյանքի անբաժանելի մասն է: Ջուրը խոնավեցնում է օրգանիզմը, այն անհրաժեշտ է բոլոր օրգանների ճիշտ աշխատանքի համար: Ներկայացնում ենք տաք ջրի օգտակար հատկությունները:
Տաք ջուրը հանգստացնող ներգործություն է ունենում հատկապես գլխացավերի ժամանակ: Մի շտապեք օգտագործել վնասակար դեղորայք:
Տաք ջուրը լավացնում է արյան շրջանառությունը և հատկապես օգտակար է ուտել մարզումներից առաջ:
Տաք ջրի մշտական օգտագործումից լավանում է նաև մաշկի որակը և դուք կմոռանաք պզուկների մասին:
Տաք ջուրը օրգանիզմից դուրս է բերում ավելորդությունները: Այն հրաշալի է նյութափոխության համար և կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից: Նյութափոխանակությունը լավացնելու համար անհրաժեշտ է առավոտյան կիտրոնով տաք կամ գոլ ջուր խմել:
Օրգանիզմը թույներից մաքրելու համար կարևոր պատճառ կա. դրանք նպաստում են ծերացման գործընթացի արագացմանը: Տաք ջուր խմելը նաև օգնում է վերականգնել մաշկային բջիջները, որոնք նպաստում են մաշկի էլաստիկությանը ու փափկեցնում են վնասված մաշկը:
Ամենաընթերցվածը