Հաճախ են բոլորը նշում, որ բանանը ամենաօգտակար մրգերից մեկն է․ Իմացեք ամեն ինչ բանանի մասին
Բանանը ամենահին մշակաբույսերից է, իսկ արևադարձային երկրների համար ամենակարևոր սննդային բույսը և արտահանման գլխավոր բաղադրիչն է: Հասած բանանները ողջ աշխարհում լայնորեն կիրառվում են սննդի մեջ, դրանք օգտագործում են մեծաքանակ ճաշատեսակներ պատրաստելիս:
Բացի թարմ վիճակում կիրառումը՝ որոշ ժողովուրդների խոհանոցներում բանանը տապակվում կամ եփվում է թե՛ կեղևահանված վիճակում, թե՛ կեղևով։
Բացի նրանից, որ այս միրգը հեշտ է վերցնել որևէ տեղ գնալիս և քաղցած ժամանակ շատ հագեցնող է, այն նաև ծանրություն չի առաջացնում ստամոքսում, նպաստում է աղիքների աշխատանքի լավացմանը և վերջապես շատ համեղ է:
Բանանը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Ահա դրանք ՝
Բանանը չի գիրացնում։
Այն մեծ քանակությամբ մեր օրգանիզմին օգտակար կալիում է պարունակում։
Նպաստում է տեսողության լավացմանը։
Կարգավորում է արյան ճնշումը։
Բանանը մեծ քանակությամբ B խմբի վիտամիններ է պարունակում։
Բարելավում մարսողությունը։
Կանացի օրգաններին է լավ։
Անեմիայի դեմ է պայքարում։
Օգտակար է սրտի հիվանդությունների դեպքում։
Ամրացնում է իմունիտետը։
Բանանը Օգտակար է երիկամների համար։
Հիանալի միջոց է սրտխառնոցի դեմ, հատկապես՝ հղիների համար։
Բանանը պարունակում է ամինաթթուներ, որոնք օգնում են հանգիստ և երջանիկ զգալ, այն սթրեսից պաշտպանող հատկություն ունի: