Գրավիչ և համեղ աղանդեր. Բոլոր հյուրերը կզարմանան և կհավանեն


Բաղադրամասեր
-
250 գր թարմ ելակ,
-
25 գր սերուցքային կարագ,
-
100 գր սև շոկոլադ,
-
100 գր սպիտակ շոկոլադ,
Պատրաստման եղանակը
-
Ելակը լավ լվանալ ջրքամել։ Երկու տարբեր ամանների մեջ առանձին - առանձին հալեցնել սև և սպիտակ շոկոլադները, յուրաքանչյուրի մեջ լցնել մեկ թեյի գդալ կարագ: Ելակների մի մասը թաթախել սպիտակ, իսկ մյուս մասը սև շոկոլադի մեջ։ Հովացնելուց հետո ելակները սառնարանում պահել 1 ժամ։
