Գլխուղեղում արյան շրջանառության խանգարման պատճառները, ախտանշաններն ու հետևանքները: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 487
Գլխուղեղում արյան շրջանառության խանգարման պատճառները, ախտանշաններն ու հետևանքները: Գրում է med.tert.am-ը

Այս հիվանդության զարգացումը պայմանավորված է մի ախտանշանի առկյությամբ, որն ազդում է ամբողջ նյարդային համակարգի վրա: Գոյություն ունի գլխուղեղի արյան շրջանառության խանգարման երկու տեսակ՝ անցողիկ և սուր (որոշ դեպքերում գլխուղեղի կաթված) խանգարումներ:

Տարբերում են արյունազեղային (հեմոռագիկ) կաթված և սակավարյունային (իշեմիկ) կաթված։ Կարող է լինել նաև «փոքր» կաթված, որի դեպքում հիվանդությունն այդքան ծանր չի լինում և նյարդային համակարգի խանգարումները բուժվում են մոտ երեք շաբաթվա ընթացքում:

Արյունազեղային կաթվածը հաճախ առաջանում է արյան գերճնշման կամ աթերոսկլերոզի ժամանակ: Հիվանդության ախտորոշման համար հարկավոր է կատարել գլխուղեղի անոթների համակարգճային տոմոգրաֆիա:

Հիվանդությունը կարող է պայմանավորված լինել սթրեսային իրավիճակներով: 

Հիմնական ախտանշաններն են գլխացավերը, գլխապտույտները, ակնախնձորի ցավը, ականջներում լսվող աղմուկը, սրտխառնոցն ու փսխումը, ինչպես նաև ուշագնացությունն ու ապշահար վիճակը:

 
 
 

Հազվադեպ կարող են նկատվել նաև ջղաձգումներ: Բացի այդ, հիվանդի մոտ կարող է նաև նկատվել դող ու բարձր ջերմություն, ինչպես նաև ծոծրակի մկանների լարվածություն:

Հիվանդության տեղայնացումից հետո գլխուղեղի մեծ կիսագնդերում կարող է խանգարվել արյան շրջանառությունը: Բացի այդ կարող է նաև խանգարվել զգայական գործառույթը՝ կապված այնպիսի զգացումների հետ, ինչպիսիք են վերջույթների կամ դեմքի թմրածությունը և ծակծկոցը:

 

Երկարավուն ուղեղի վնասվածքի դեպքում բնորոշ են գլխապտույտները, անկայուն քայլվածքը, հավասարակշռության կորուստը, վերջույթների թուլացումը և մի շարք այլ ախտանշաններ:

 

Այս հիվանդությունից խուսափելու համար հարկավոր է շատ ուշադիր լինել, հետևել օրգանիզմի վիճակին և հաշվի առնել բոլոր փոփոխություններն ու ախտանշանները:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը