Գլխամաշկի թեփի առաջացման պատճառներն ու բուժումը

Դիտումներ 535
Գլխամաշկի թեփի առաջացման պատճառներն ու բուժումը

Թեփն այն հիվանդությունն է, որն ազդում է մեր արտաքին տեսքի վրա: Գլխամաշկի վրա առաջացած այդ սպիտակ թեփուկները մարդու մոտ առաջացնում են անհարամարավետություն և անվստահություն:


Երբ խանգարվում է գլխամաշկի ճարպաբաժանման ֆունկցիան, առաջանում է մեզ հայտնի թեփը: Շատերը թեփի առկայությանը ուշադրություն չեն դարձնում` անտեսելով այն, քանի որ առաջին հայացքից կարծում են, թե անվնաս է, մինչդեռ այն կարող է հանգեցնել գլխի մաշկի հիվանդությունների, ընդհուպ մինչև մազերի կորստի, մազաթափության:


Գոյություն ունեն թեփի 3 տեսակներ.


Չոր թեփ.- Առաջանում է այն մարդկանց մոտ ովքեր ունեն շատ չոր գլխամաշկ:


Յուղոտ թեփ. -Առաջացման պատճառ կարող են լինել մաշկի յուղոտությունը և կարող է ուղեկցվել ուժեղ քորով:


Խառը թեփ.-  Երբ  առաջանում է թե յուղոտ և թե չոր թեփ:

 

Թեփը համարվում է սեբորիա այն դեպքում, երբ խանգարվում է ճարպային գեղձերի նորմալ աշխատանքը (սեբորեան ճարպային գեղձերի գործընթացի խանգարումն է): Միաժամանակ փոխվում է այդ գեղձերի արտազատման արագությունը, ինչպես նաև՝ մաշկի ճարպի բնույթը:

 

Սեբորիան կարող է լինել ճարպային (թանձր և նոսր), չոր և խառը: Սեբորիայի առաջացման ստույգ պատճառը հայտնի չէ, բայց կան երևույթներ, որոնք միանշանակ նպաստում են դրա զարգացմանը:


Օրգանիզմի ֆոլեկուլային խանգարման պատճառ կարող են հանդիսանալ մի շարք գործոններ, որոնք էլ կառաջացնեն թեփ. Դրանք են.

 

 

 


• Նյութափոխանակության խանգարումը
• Քաշի կտրուկ ավելացում կամ հակառակը
• Ոչ ճիշտ սնունդը

 


Թեփի դեմ պայքարելու համար օգտագործվում են օճառահեղուկներ, դիմակներ և լոսյոններ:

Դրանք բոլորը պարունակում են  հակասնկային, հակամանրէնային պատրաստուկներ: Կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ հաճախ ընդգրկվում են


• կետոկոնազոլ, բիֆոնազոլ, ծծմբային ցինկ. նախատեսված են թեփ առաջացնող սնկերի դեմ պայքարի համար:

• սալիցիլաթթու և սելենի դիսուլֆատ.  ոչնչացնում են թեփը և կանխարգելում նրա առաջացումը:

• Կուպր և ծծումբ.   նպաստում են մահացած  բջիջների անջատմանը:


 

Որպեսզի կարողանաք թեփից ազատվել, կարևոր է ուշադրություն դարձնել սննդակարգին: Սեբորեայի դեպքում խորհուրդ է տրվում սահմանափակել քաղցրի, կծվի և  ճարպոտ սննդի  քանակությունը: Ձեր սննդակարգը անպայման պետք է հարուստ լինի А, В, С, Е վիտամիններով և բջջանյութերով: Բացի այդ թեփը բուժելու համար կիրառում են.


• հեղուկ ազոտով  կրիոմերսում

• ֆիզիոթերապիա

• ուլտրամանուշակագույն ճառագայթներով ներգործություն:


Որպեսզի բուժման արդյունքը երկարատև լինի՝ պետք է նաև ուշադրություն դարձնել իմունային համակարգին: Սեբորեայի բուժումը իրագործելու և թեփից ազատվելու համար կարելի է օգտագործել նաև ժողովրդական դեղամիջոցներ: Այսպես, օրինակ, ժողովրդական բժշկության համաձայն խորհուրդ է տրվում  հազարատերևուկի կամ եղինջի թուրմով մերսել  գլխի մաշկը:

 

Թեփի բուժումը, որպես կանոն,  տևում է 1-2 ամիս: 

Ամենաընթերցվածը