Գլխացավի պատճառներն ու ինչպե՞ս վերացնել այն

Դիտումներ 217

Գլխացավի պատճառներն ու ինչպե՞ս վերացնել այն

Ձեզ ենք ներկայացնում 4 տարրեր, որոնց բացակայությունն օրգանիզմում կարող է հանգեցնել միգրենի առաջացման:

1. Ֆոլաթթու և վիտամին B12:

Բոլոր նրանք, ում օրգանիզմում այս տարրերի պակաս կա,  ցրված են և միշտ լարված: Այս տեսակ մարդիկ ամենահաճախն են ընկճվում և սթրես տանում: Հետաքրքիրն այն է, որ հաճախ գլխացավերը փորձում ենք վերացնել այնպիսի դեղամիջոցներով, որոնց բաղադրության մեջ մտնում է ասպիրին, սակայն հենց ասպիրինն է, որ նվազեցնում է օրգանիզմում ֆոլաթթվի և վիտամին B12-ի մակարդակը: Սպանախը մեծ քանակությամբ ֆոլաթթու է պարունակում: Ֆոլաթթվով հարուստ են նաև բրոկոլին, ավոկադոն, բազուկը, գազարը, դդումը: Վիտամին B12 կարող եք գտնել ձվի մեջ:

2. Երկաթ և պղինձ:

 



Երկաթի և պղնձի պակաս հիմնականում դիտարկվում է կանանց մոտ, և սա էլ բացատրում է այն փաստը, որ կանանց մոտ ավելի հաճախ են գլխացավեր լինում, քան տղամարդկանց: Պղնձով հարուստ են լոբին, ընկույզները, այծի պանիրը, ավոկադոն: Իսկ կանոնավոր կերպով կանաչեղենի, արևածաղկի, քունջութի և կաղամբի օգտագործումը կապահովի երկաթի պաշարը:

3. Վիտամին B6-ի պակասն անոթային հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներից է: Վիտամին B6 են պարունակում  լոբին, թարմ բանջարեղենը:

4. Վիտամին D-ն մեր օրգանիզմում արտազատվում է արևի ճառագայթների ներքո: Սակայն վիտամին D-ի պակասը կարելի է լրացնել ձու, լոբազգիներ, ծովամթերքներ, կաթնամթերք ուտելով:

 

 



Ինչպե՞ս վերացնել գլխացավը

Գլխացավի (միգրենի) դեմ օգնում է քացախի գոլորշի շնչելը: Դրա համար կրակի վրա դրեք քացախով լի թասը եւ եռման ընթացքում բարձրացող գոլորշիները շնչել 75 անգամ՝ գլուխը վերեւից ծածկելով: Սովորաբար դրանից հետո գլխացավը դադարում է, կամ եթե այն նորից սկսում է, ապա 2 անգամ ավելի թույլ: 

Ժողովրդական բժիշկները խորհուրդ են տալիս նաեւ գլխացավը վերացնել սեղմումով: Հոնքերի մեջտեղի հատվածում մատով սխմեք, որը կանցկացնի ոչ միայն գլխացավը, այլեւ` աչքերի ցավը եւ հոգնածությունը: 

Ձեռքի բթամատի հատվածը եւս «ցավազրկող» հատկություն ունի, որը սեղմած մի քանի վայրկյան պահում եք եւ ճակատային գլխացավը, ատամնացավը, ուսերի ցավը անցնում է: Այս մեթոդը արգելվում է հղի կանանց: Սեղմումը կարելի է նաեւ ոտքի բթամատին, որը հանում է ոտնաթաթի ցավերը, գլխացավը, լարվածությունը աչքերում, օգնում է ալերգիային: 



Ամենաընթերցվածը