Գլուխ սոխը կօգնի ձեզ բուժել բարձր ջերմությունը, ականջների խցանումը և այրվածքները

Դիտումներ 342

Գլուխ սոխը կօգնի ձեզ բուժել բարձր ջերմությունը, ականջների խցանումը և այրվածքները

Սոխը հին ժամանակներից հայտնի է որպես ուժեղ բակտերիասպան եւ բուժիչ հատկություններ ունեցող բուսատեսակ, քանի որ նրա հյութի մեջ պարունակվող եթերային նյութերը` ֆիտոնցիդները, ունեն բակտերիաներ ոչնչացնելու բարձր հատկություն։ Պարզված է, որ սոխի հյութի մեջ մի քանի րոպեում կարող են ոչնչանալ տիֆի, դիզենտերիայի, դիֆթերիայի եւ այլ հիվանդաբեր բակտերիաներ։

 

 

Իսկ վերջերս հայտնաբերվել է սոխի այնպիսի հատկություններ, որոնց շնորհիվ կկարողանաք բուժել բարձր ջերմությունը, ականջների խցանումը և այրվածքները։ Ինչ է հարկավոր անել ՝ 

 



Ականջների խցանման դեպքում։ Հանել սոխի փափուկ միջուկը ՝ կտորի օգնությամբ և տեղադրել այն ականջախեցու սկզբնամասում: 
Հիշեք՝ չպետք է սոխը ուժեղ հրել դեպի ներս: Թողնել սոխի կտորն ամբողջ գիշեր: Դրա հյութը կփափկեցնի ականջակեղտը և հնարավոր կլինի հեռացնել այն՝ առանց որևէ ջանք գործադրելու:

 

 

 Այրվածքների դեպքում։ Անհրաժեշտ է սոխը կիսել, այնուհետև դնել այրված հատվածին: Պահել այն մոտավորապես 2 րոպե: Այն կմեղմացնի ցավն ակնթարթորեն:

Մարմնի բարձր ջերմության դեպքում։ Բարձր ջերմության դեպքում, խորհուրդ է տրվում կտրատել սոխը փոքր մասերի և դնել գուլպաների մեջ: Այն լավագույն բնական միջոցն է ջերմությունն իջեցնելու համար:



Ամենաընթերցվածը