Գիտնականները պարզել են, թե որ հատապտուղը կօգնի մեղմել ատամի ցավն ու բարելավել սրտամկանի աշխատանքը

Դիտումներ 274
Գիտնականները պարզել են, թե որ հատապտուղը կօգնի մեղմել ատամի ցավն ու բարելավել սրտամկանի աշխատանքը

med.tert.am - ը գրում է ՝ 

Ռոչեսթերի համալսարանի գիտնականները պարզել են, որ ատամի ցավից կարելի է ազատվել լոռամրգի միջոցով: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լոռամրգի հյութը թույլ չի տալիս կարիես առաջացնող բակտերիաներին կպչել ատամներին: Ինչպես գրում է med2.ru կայքը՝ հետազոտության արդյունքները հրապարակվել են Caries Research պարբերականում:


Ավելի վաղ գիտնականները հայտնաբերել են, որ լոռամիրգն օժտված է մի շարք օգտակար հատկություններով: Օրինակ՝ այն բարելավում է սրտամկանի աշխատանքը և բարձրացնում է արյան մեջ «լավ» խոլեստերինի մակարդակը:

Բացի այդ, ամերիկացի վարակաբանները պարզել են, որ լոռամիրգը կարող է ոչնչացնել հակաբիոտիկների հանդեպ կայուն բակտերիաները, որոնք նպաստում են միզասեռական համակարգի բորբոքումների առաջացմանը:

 

Աղբյուր ՝ http://med.tert.am/am/news/2018/02/08/Cranberry/48478

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը