Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է կանխել տեսողության կորուստը: Գրում է med.tert.am-ը


Մակուլադեգեներացիան հիվանդություն է, որը վաղ թե ուշ հանգեցնում է տեսողության մասնակի կամ ամբողջական կորստի: Գիտնականները երկար ժամանակ չէն կարողանում գտնել դրա առաջացման հիմնական պատճառը, սակայն այժմ արդեն պատրաստվում են ստեղծել արդյունավետ դեղամիջոց այս հիվանդության դեմ:
Մակուլադեգեներացիան սովորաբար ի հայտ է գալիս տարեց մարդկանց մոտ, սակայն քչերն են հայտնաբերում այն վաղ փուլերում կամ անհապաղ սկսում հիվանդության բուժումը: Վիրջինիայի համալսարանի գիտնականներն անցկացրել են մի ուսումնասիրություն և պարզել, որ հիվանդության առաջացումից առաջ մարդու ակնագնդում բարձրանում է cGAS ֆերմենտի մակարդակը, իսկ այս ֆերմենը շատ մեծ նշանակություն ունի վարակիչ գրգռիչներին տրվող իմունային պատասխանի հարցում:
Մասնագետները մտադիր են ստեղծել մի դեղամիջոց, որը կնվազեցնի cGAS-ի մակարդակն ու միևնույն ժամանակ կպայքարի հիվանդության հարուցիչի դեմ: Ենթադրվում է, որ դեղամիջոցի ստեղծման համար անհրաժեշտ է մի քանի տարի, որից հետո նույնքան ժամանակ էլ կպահանջվի թեստերի միջոցով դրա արդյունավետությունն ու անվտանգությունը ստուգելու համար:
