Գիտնականները նշել են՝ որ մթերքը կօգնի խուսափել սրտանոթային հիվանդություններից: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 239

Գիտնականները նշել են՝ որ մթերքը կօգնի խուսափել սրտանոթային հիվանդություններից: Գրում է med.tert.am-ը

Սրտամականը մարդու օրգանիզմի ամենակարևոր օրգանն է, որն ապահովում է արյան շրջանառությունը, ուստի սրտամկանի առողջությունն ու անխափան աշխատանքը երկար ու երջանիկ կյանքի գրավականն են: Սրտամկանի և սրտանոթային համակարգի առողջությունը պահպանելն անչափ կարևոր է, և գիտնականները պարզել են, թե որ մթերքը կօգնի այս հարցում:

Մասնագետները վերլուծել են քաղցրավենիք օգտագործող 500 հազար հասուն մարդու տվյալներն ու եկել այն եզրահանգման, որ որոշակի քանակությամբ շոկոլադի կիրառությունը բարենպաստ ազդեցություն է ունենում սրտամկանի վիճակի վրա: Նրանց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամսական մինչև 3 սալիկ շոկոլադ ուտելու դեպքում մարդիկ ավելի լավ են պաշտպանված լինում  սրտային անբավարարությունից:



«Մարդիկ, ովքեր չափավոր քանակությամբ շոկոլադ են օգտագործում նվազեցնում, են սրտի հիվանդությունների առաջացման հավանականությունը 23%-ով՝ ի տարբերություն նրանց, ովքեր առասարակ քաղցրավենիք չեն օգտագործում»,- ընդգծել են մասնագետները:

Գիտնականների խոսքով՝ շոկոլադի դրական ազդեցությունը սրտամկանի վրա բացատրվում է նրանով, որ այն հարուստ է մեծ քանակությամբ ֆլավոնոիդներով, որոնք շատ օգտակար են անոթների համար:Այս նյութերն օրգանիզմում հայտնվելով նվազեցնում են անոթների թափանցելիությունը, դարձնում են դրանք ավելի ճկուն ու առաձգական, ինչպես նաև կարգավորում են զարկերակային ճնշումն ու սրտամկանի զարկերի ռիթմը:

Սակայն միևույն ժամանակ հետազոտողները նախազգուշացրել են, որ շոկոլադի չարաշահումը կարող է վտանգավոր լինել սրտամկանի համար: Հարկ է հիշել, որ այն հարուստ է հագեցած ճարպերով, որոնք խթանում են անոթային խանգարումների առաջացումը: Սա է պատճառը, որ այս մթերքի չարաշահումը 17%-ով բարձրացնում է սրտամկանի հետ կապված տարբեր խնդիրների առաջացման հավանականությունը:





Ամենաընթերցվածը