Գիտնականները նշել են, թե ինչը կարող է դառնալ ուժգին գլխացավի պատճառ: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 250
Գիտնականները նշել են, թե ինչը կարող է դառնալ ուժգին գլխացավի պատճառ: Գրում է med.tert.am-ը

Գիտնականները նշում են, որ գլխացավերից հաճախ գանգատվող մարդիկ հաշվի չեն առնում, որ դրանում բավական լուրջ դեր է կատարում մարդու հոտառությունը: Պարզվել է, որ հաճախ մարդկանց ինքնազգացողության վատացման պատճառ կարող են դառնալ տհաճ կամ պարզապես անհամապատասխան հոտերը:

Գիտնականների խոսքով՝ անգամ մարդուն ծանոթ հոտերը կարող են դառնալ գլխացավերի առաջացման պատճառ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միգրենից տառապողների ավելի քան 50%-ը գերզգայուն է որոշակի հոտերի հանդեպ, ինչն էլ դառնում է ինքնազգացողության վատացման պատճառ: Ընդ որում՝ առավել զգայուն են կանայք, ինչով էլ պայմանավորված է այն փաստը, որ միգրենից տառապող կանանց մոտ 70%-ի մոտ նկատվում են հիվանդության առաջին ախտանշանները որոշակի հոտին «բախվելուց» ընդամենը մի քանի րոպե անց:


Միևնույն ժամանակ՝ մասնագետներն առանձնացրել են մի շարք հոտեր, որոնք կարող են դառնալ ուժգին գլխացավի պատճառ:

Նման հոտերի շարքին են դասվել սոխի ու սխտորի հոտերը, օծանելիքի բույրերը, օդը թարմացնող հատուկ միջոցների հոտերը, ծխախոտի ծուխը, սննդի հոտերը (առավելապես յուղոտ սննդի հոտը), ինչպես նաև մաքրող միջոցների հոտերը:

Գիտնականների խոսքով՝ սա պայմանավորված է նրանով, որ բոլոր հոտերն ազդում են գլխուղեղի առանձին հատվածների վրա, սակայն եթե դրանց ազդեցության ներքո անոթները սկսում են կծկվել, ապա ի հայտ են գալիս բավական տհաճ զգացողություններ:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը