Գիտնականները ներկայացրել են այն ախտանշանները, որոնք վկայում են լյարդում տոքսինների կուտակման մասին: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 269
Գիտնականները ներկայացրել են այն ախտանշանները, որոնք վկայում են լյարդում տոքսինների կուտակման մասին: Գրում է med.tert.am-ը

Լյարդն ամենակարևոր օրգաններից մեկն է, որն օգնում է մաքրել օրգանիզմը տոքսիններից, սակայն եթե այդ տոքսինները սկսում են կուտակվել հենց լյարդում, ապա ի հայտ են գալիս բավական լուրջ խնդիրներ: «Աղտոտված» լինելու դեպքում լյարդը չի կարողանում նորմալ աշխատել, ինչը դառնում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան խնդիրների առաջացման ու ավելորդ քաշի կուտակման պատճառ:

Նման խնդիրներից խուսափելու լավագույն միջոցը լյարդը պարբերաբար մաքրելն ու օրգանի աղտոտվածության մասին վկայող ախտանշաններն իմանալն է, ուստի ամերիկացի գիտնականները ներկայացրել են, թե ինչ ախտանշաններով է դրսևորվում լյարդի աղտոտվածությունը:

Մասնագետների խոսքով՝ լյարդի աշխատանքի խանգարումն ու տոքսինների կուտակումը գրեթե միշտ դրսևորվում են մաշկային խնդիրներով: Նման դեպքերում հաճախ ի հայտ է գալիս մաշկային քոր, ցան ու չորություն:


Բացի այդ, մաշկը կարող է անառողջ գույն ստանալ, ինչը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:

Լյարդում տոքսինների կուտակման մասին կարող են վկայել նաև գերհոգնածության ու թուլության զգացողությունը, որովայնային ցավերն ու տհաճ զգացողությունները, մեզի ու կղանքի արտասովոր մուգ գույնն ու տհաճ սուր հոտը, ինչպես նաև արտաթորանքի մեջ նկատվող արյան հետքերը:

Մասնագետների խոսքով՝ լյարդի հետ կապված խնդիրների դեպքում շատ մեծ նշանակություն ունի հիվանդությունը ժամանակին հայտնաբերելը, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել և չանտեսել օրգանիզմի տված ախտանշանները: Հարկ է հիշել, որ լյարդի հատվածում ցավերի առկայությունն արդեն խիստ վտանգավոր նշան է, քանի որ այս օրգանը սկսում է ցավել միայն չափազանց լուրջ դեպքերում, ուստի հարկավոր է թույլ չտալ, որ խնդիրն այդքան բարդանա:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը