Գեղեցկության և առողջության էլիքսիր. խմելու ջրի ամենաօգտակար հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն: Գրում է med.tert.am-ը


Բոլորն էլ գիտեն, որ օրական խորհուրդ է տրվում խմել 2 լիտր ջուր, սակայն քչերն գիտեն, թե ինչ օգտակար հատկություններով է օժտված հասարակ խմելու ջուր: Այն չի պարունակում ոչ մի օգտակար նյութ, սակայն միևնույն ժամանակ համարվում է կյանքի աղբյուրը: Ջուրը պարունակվում է ցանկացած կենդանի օրգանիզմի բոլոր բջիջներում, ուստի այս տարրի դեֆիցիտի դեպքում խանգարվում է օրգանիզմի կենսագործունեությունը: Իր օգտակարության շնորհիվ՝ ջուրն անվանվում է գեղեցկության էլիքսիր:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ջրի ամենաօգտակար հատկությունները.
1. Ջուրը պահպանում է օրգանիզմում անհրաժեշտ ջրային բալանսը
Օրգանիզմում բոլոր կենսական նշանակություն ունեցող գործառույթները (մարսողություն, արյան շրջանառություն, օգտակար նյութերի տարածում, թքի արտադրություն և այլն) տեղի են ունենում հեղուկի միջոցով:
2. Նպաստում է ավելորդ քաշից ազատվելուն
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջրի օգտագործման ու ավելորդ կիլոգրամներից ազատվելու մեջ կա անմիջական կապ: Բանն այն է, որ ջուրը հագեցնում է, ինչի արդյունքում մարդն ավելի քիչ սնունդ է օգտագործում:
3. Ջուրը «վառելիք» է մկանների համար
Ֆիզիկական ակտիվության ժամանակ քրտնելու հետևանքով մկաններում եղած հեղուկը գոլորշիանում է: Ջրի պակասի պատճառով մկանները շուտ են հոգնում, ուստի հոգնածության դեպքում խորհուրդ է տրվում մի փոքր ջուր խմել:
4. Վարսերին փայլ է հաղորդում
Մազերին փայլ հաղորդելու համար վարսահարդարները խորհուրդ են տալիս վարսերը լվանալիս վերջում ցողել դրանք սառը ջրով: Բանն այն է, որ սառը ջուրը դարձնում է վարսերն ավելի հարթ և փայլուն:
5. Բարելավում է մաշկի վիճակը
Օրգանիզում որոշ տոքսինների առկայության հետևանքով մաշկը հաճախ բորբոքվում է, ինչը հանգեցնում է ծակոտիների խցանման ու ակնեի առաջացման: Ջուրն օգնում է մաքրել օրգանիզմը տոքսիններից՝ դրանով իսկ բարելավելով մաշկի ընդհանուր վիճակը:
6. Նպաստում է երիկամների աշխատանքին
Մարդու երիկամներն օրվա ընթացքում զտում ու մաքրում են մոտ 1700 լիտր արյուն, իսկ ավելորդ ու վնասակար նյութերը դուրս են բերվում օրգանիզմից մեզի միջոցով: Բավարար քանակությամբ ջուրն օգնում է երիկամներին ավելի լավ կատարել այդ աշխատանքը:
7. Բարձրացնում է աշխատունակությունը
Ջուրը նպաստում է նաև աշխատունակության բարձրացմանը, ուստի կենտրոնանալու և առույգանալու համար հարկավոր է ընդամենը մի բաժակ մաքուր ջուր խմել:
8. Բարելավում է գլխուղեղի աշխատանքը
Չնայած, որ ջրի ու մտավոր կարողությունների բարելավման միջև կապը դեռ չի հաջողվել գտնել, բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, ջուրը բարելավում է նաև գլխուղեղի աշխատանքը:
9. Ջուրն օժտված է ցավազրկող հատկությամբ
Ջուրն իսկապես կարող է մեղմել ցավը: Ի դեպ՝ հոդացավերն ու մկանային ջղաձգումները կարող են պայմանավորված լինել հենց օրգանիզմում ջրի պակասով:
10. Բարելավում է մասողությունը
Ջուրը բարելավում է աղիների աշխատանքը՝ դրանով իսկ ազատելով մարսողական խնդիրներից:
