Գեղեցիկ, երիտասարդ և հարթ մաշկ ունենալու համար լավագույն միջոցը սոդան է․ Ինչպե՞ս օգտագործել այն

Դիտումներ 419

Գեղեցիկ, երիտասարդ և հարթ մաշկ ունենալու համար լավագույն միջոցը սոդան է․ Ինչպե՞ս օգտագործել այն

Մեր սննդի մեջ հատուկ տեղ է գրավում նատրիումի հիդրոկարբոնատը (կերակրի սոդան): Առաջներում այն լայնորեն կիրառվում էր (մյուս հիմքերի նման) ստամոքսահյութի  բարձր թթվայնության , ստամոքսի խոցի և 12-մատնյա աղիքի խոցերի դեպքում. սոդան չեզոքացնում է ստամոքսահյութի  աղաթթուն:

 

 

Սակայն սոդայի կիրառումը միայն  ստամոքսի այրոցքն ու սպասքը փայլեցնելով չի սահմանափակվում:  Այն իր արժանի տեղն  ունի տնային դեղատուփում և մաշկային խնդիրնրի դեմ։ 

 



Այժմ սոդայի օգնությամբ եկեք հարթենք մեր մաշկային խնդիրներն ու թերությունները։

 

Սոդայով դիմակ դեմքի համար

Սոդան չափազանց արդյունավետ հակաբակտերիալ միջոց է: Սոդայի օգնությամբ կարելի է ազատվել դեմքի պզուկներից եւ բծերից, ինչպես նաեւ թարմացնել եւ մաքրել խնդիրներ ունեցող մաշկը:

 

 

Մաքրող դիմակ.  նման դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է խառնել սոդան եւ ջրածնի պերօքսիդը՝ 2:1 հարաբերությամբ: Ստացված խառնուրդը քսել դեմքին եւ թողնել 15 րոպե: Այնուհետեւ խոնավ մատներով շրջանաձեւ շարժումներով մաքրել դիմակը եւ քսել խոնավեցնող քսուք:

Խոնավեցնող դիմակ.  2 ճաշի գդալ սոդան եւ 1 ճաշի գդալ ձիթայուղը լավ խառնել եւ քսել մաքուր դեմքին, թողնել 15-20 րոպե: Այնուհետեւ լվանալ տաք ջրով: Այս դիմակը հիանալի կերպով խոնավեցնում եւ փափկեցնում է չոր մաշկը:

 



Դիմակ դեմքի թեփոտվող մաշկի համար. նման դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է խառնել 1 թեյի գդալ սոդան եւ 2 թեյի գդալ վարսակը, ավելացնել մի քիչ տաք ջուր, որպեսզի ստացվի խիտ խառնուրդ: Ստացված դիմակն անհրաժեշտ է աստիճանաբար քսել դեմքին, թողնել 20 րոպե եւ լվանալ սառը ջրով:

 

 

Դիմակ պզուկների դեմ. խառնել մեկ գրամ սոդան, մեկ ճաշի գդալ 30 տոկոսանոց կրեմ եւ մեկ ճաշի գդալ  մեղր: Բոլորը լավ խառնել եւ քսել դեմքին, թողնել 15-20 րոպե, այնուհետեւ լվանալ տաք ջրով:



Ամենաընթերցվածը