Գեղեցիկ և հարթ որովայնի համար պետք է կամքի ուժ և ցանկություն, փորձեք այս միջոցները

Դիտումներ 610
Գեղեցիկ և հարթ որովայնի համար պետք է կամքի ուժ և ցանկություն, փորձեք այս միջոցները

Ըմպելիք, որը կլավացնի նյութափոխանակությունը և խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ հեշտությամբ նիհարել։

 

Կատարյալ ըմպելիք՝ նիհարելու համար

Պարզվել է, որ հիլով թեյը կատարյալ ըմպելիք է նիհարելու համար: Այուրվեդիկ ավանդության մեջ հիլն օգտագործում են որպես մարսողական համակարգի խթանիչ: Չնայած հիլի բարձր կալորիականությանը՝ այն նպաստում է քաշի արդյունավետ նվազմանը օրգանիզմում նյութափոխանակության ակտիվացման հաշվին: Դիետոլոգները պարզել են, որ այդ բույսի պարունակությամբ դեղամիջոցների պարբերական օգտագործման դեպքում ճարպերն ու ածխաջրերն ավելի արագ են այրվում, ինչը բերում է կայուն նիհարեցման:   Անուշաբույր համեմունքը հաճախ խորհուրդ են տալիս օգտագործել ճարպակալությունից բուժման հիմնական կուրսի ընթացքում: Հիլով ճարպ այրող թեյ պատրաստելու համար պետք է 20 գ համեմունքը խառնել մի պտղունց սամիթի և 20 գ չամանի հետ: Ստացված զանգվածի վրա պետք է ավելացնել մի բաժակ եռացրած ջուր:   20 րոպե հետո թեյը պետք է քամել և խմել օրական 100-150 մլ:

 
 

Արագ նիհարելու գաղտնի բաղադրատոմս. 2 օրում՝ 5 կգ

Քչերը գիտեն մաղադանոսի օգտակար հատկությունների մասին: Բժիշկները վստահեցնում են,որ դրա միջոցով կարող եք պայքարել միզուղիների, երիկամային տարբեր խնդիրների դեմ, ինչպես նաև կանխել հակաքաղցկեղային հետևանքները: Մաղադանոսով նաև թեյ են պատրաստում ինչը պայքարում է ճարպակալման դեմ:

 

Բաղադրությունը.

Վերցնում եք 1 լ ջուր և 5 ճաշի գդալ մաղադանոս:

Պատրաստման եղանակը.

Կտրատել թարմ մաղադանոսը:

Եռացնել 1 լիտր ջուր կաթսայի մեջ:

Ջուրը սառչելուց հետո ջրի մեջ ավելացնել մաղադանոսը:

Թողնել 15-20 րոպե:

Մաղադանոսով թեյը կարող եք խմել ինչպես սառը, այնպես էլ տաք վիճակում:

Կարող եք ավելացնել կիտրոն կամ էլ կիտրոնի հյութ:

Խմել 250 մլ ՝ ճաշելուց առաջ 20 րոպե շուտ: Կուրսն ընդունել 2 շաբաթ, ինչից հետո պետք է ընդմիջեք 1 ամսով:

Ավելի շուտ արդյունքի հասնելու համար պետք է անցնել ցածր կալորիականությամբ դիետայի և զբաղվել մարմնամարզությամբ:

https://xohanoc.am/hy/xohanocic-durs/

 
 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը