Գետնանուշի օգտակար և վնասակար հատկությունները, Կիվին կարգավորում է նյութափոխանակությունը, բուժում է սիրտը, նյարդային համակարգը ․․․:


Գետնանուշի օգտակար և վնասակար հատկությունները
Գետնանուշը շատ հարուստ է հակաօքսիդիչներով, որոնք օրգանիզմը պաշտպանում են ազատ ռադիկալների վտանգավոր ազդեցությունից, հայտնում է healthinfo.ua-ն: Գիտնականները պարզել են, որ բովելուց հետո գետնանուշը դառնում է առողջության համար էլ ավելի օգտակար, քանի որ նրանում պարունակվող պոլիֆենոլները ավելանում են 20-25 %-ով: Գետնանուշը պարունակում է նյութեր, որոնք բարձրացնում են արյան մակարդելիությունը: Իսկ գետնանուշի յուղը ունի հակասկլերոզային հատկություն, ինչպես նաև պարունակում է Е և В վիտամիններ:
Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Getnanushi-ogtakar-EV-vnasakar-hatkutyunnery-4310/basic
Կիվին կարգավորում է նյութափոխանակությունը, բուժում է սիրտը, նյարդային համակարգը ․․․
Կիվիի օգտակար հատկությունները Կիվին լավացնում է նյութափոխանակությունը, կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը` ծանրաբեռնված մտավոր և ֆիզիկական աշխատանքի դեպքում։ Կարգավորում և կայունացնում է սրտի գործունեությունը կանխարգելում է հիպերտոնիայի և սրտի անբավարարության առաջացումը և զարգացումը։ Ունի ազդեցիկ հակաօքսիդանտ հատկություն, նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը, ուժեղացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Կարգավորում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ, նպաստում է արյունատար անոթների և մազանոթների ամրացմանը, նվազեցնում է աթերոսկլերոզի և տրոմբոֆլեբիտի առաջացման վտանգը։ Հեռացնում է օրգանիզմից վնասակար նյութերը, միզաթթուն, կանխարգելում է քարերի առաջացումը երիկամներում։
Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Kivin-kargavorum-e-nyutapoxanakutyuny-bujum-e-sirty-nyardayin-hamakargy-%E2%80%A4%E2%80%A4%E2%80%A4-4308/basic
