Գերմանական բաղադրատոմս հատուկ քաղցրավենիք սիրողների համար ՝ Փքաբլիթներ «Berliner»

Դիտումներ 1131
Գերմանական բաղադրատոմս հատուկ քաղցրավենիք սիրողների համար ՝ Փքաբլիթներ «Berliner»

Բաղադրամասեր

Փքաբլիթներ «Berliner»

  • ալյուր – 700 գր,

  • խմորիչ – 20 գր,

  • կաթ – 350 մլ (տաք),

  • կարագ – 100 գր (հալեցրած),

  • ձու – 2 հատ+ 2 հատ (դեղնուց),

  • աղ – 1/2 թ/գդ,

  • շաքարավազ – 100 գր,

  • կիտրոն – 1/2 թ/գդ (կեղև),

  • վանիլին – 1/2 թ/գդ,

  • ջեմ ազնվամորու – 500 գր

 


Պատրաստման եղանակը

  • Խմորիչը տաք կաթի մեջ ենք լցնում, որ լուծվի (եթե խմորիչը արագ ազդող է, անմիջապես լցնում ենք ալյուրի մեջ)։ Ավելացնում ենք հալեցրած կարագը, շաքարավազը, ձվերը, դեղնուցները, աղը, կիտրոնի կեղևը և վանիլինը։

  • Մի քիչ հարում ենք, մինչև քիչ թե շատ համասեռ զանգված ստանանք։ Ավելացնում ենք ալյուրը և խմոր հունցում։ Ավելի լավ է ալյուրը մաս առ մաս ավելացնենք (որպեսզի ալյուրի քանակությունը ճիշտ որոշենք)։

  • Խմորը գնդում ենք, սննդային թաղանթով ծածկում և մոտ 1 ժամով դնում տաք տեղ, որպեսզի խմորը հասնի։ Այդ ընթացքում խմորը 2 անգամ չափերով կավելանա։ Խմորը տրորում ենք և 24 մասի բաժանում։

  • Բոլոր գնդերը շարում ենք ալյուրով պատված սեղանի վրա և թեթևակի ձեռքով սեղմում։ Թողնում ենք 40-60 րոպե, որպեսզի խմորը հասնի։ Այդ ընթացքում խմորը կրկին 2 անգամ չափերով կավելանա։

Փքաբլիթներ «Berliner»

  • Արդեն հասած խմորը տապակում ենք տաքացրած բուսայուղի մեջ. սկզբից` կափարիչի տակ մոտ 1,5 րոպե մինչև ոսկեգույն կեղև կապի, այնուհետև 1 րոպե էլ շրջում ենք (առանց կափարիչի) հաջորդ երեսից տապակում ։

  • Փքաբլիթները սառեցնում ենք։ Բարակ դանակով յուրաքանչյուր փքաբլիթի կողքից անց ենք բացում։ Ջեմը խոհարարական պարկի մեջ ենք լցնում, այնուհետև սկսում փքաբլիթները լցոնել։ Ապա վրան շաքարի փոշի ենք շաղ տալիս և մատուցում:

  • Այս բաղադրատոմսով հաջող փքաբլիթներ ստանալու 2 կարևոր պայման կա. պետք է խմորը հասնի, իսկ տապակելու համար ձեթը բավականաչափ լինի։ Նշված բաղադրիչներով 24 հատ փքաբլիթ է ստացվում:

Փքաբլիթներ «Berliner»

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը