Գերչակի յուղի օգտակար հատկությունները կհեռացնեն օրգանիզմից ողջ տոքսինները և կամրապնդեն մազերը, եղունգները


Գերչակի յուղն օգնում է նաև մի շարք այլ խնդիրների դեպքում:
1.Այն շատ արագ բուժում է այրվածքները, վերքերն ու կապտուկները:
2. Նման թրջոցները նաև շատ արդյունավետ են սրունքաթաթային հոդի վնասվածքների դեպքում:
3. Այս յուղը նաև օգնում է կանխել մաշկի ձգվածքների առաջացումը:
4. Գերչակի յուղի և կերակրի սոդայի առնուրդը կարող է կանխել մաշկի մուգ հետքերի առաջացումն ու ազատել արդեն իսկ ի հայտ եկաց հետքերից:
5. Կատարակտի բուժման համար խորհուրդ է տրվում աչքի մեջ մեկ կաթիլ գերչակի յուղ կաթեցնել:
Գերչակի յուղը դրական է ազդում արյան շրջանառության վրա եւ խորհուրդ է տրվում օգտագործել մի շարք հիվանդությունների բուժման համար:
1. Գորտնուկները բուժելու համար հարկավոր է գորտնուկը շփել գերչակի յուղով մոտավորապես 20 րոպե քնելուց առաջ եւ առավոտյան, այնպես, որպեսզի յուղը ներծծվի։
2. Գերչակի յուղը հաջողությամբ կիրառվում է մաշկային խոցերի բուժման նպատակով։
3. Տարեց կանայք, ովքեր հույժ անհրաժեշտ դեպքերում ցույց են տալիս մանկաբարձական օգնություն, հաճախ գերչակի յուղով մշակում են նորածնի պորտը, եթե այն դժվար է լավանում։ Գերչակի յուղով շփում են կերակրող մոր պտուկները՝ կաթի արտադրությունը ավելացնելու նպատակով։
4. Աչքի լորձաթաղանթը բորբոքվելիս եւ կարմրելիս աչքի մեջ կաթեցնում են մեկական կաթիլ գերչակի յուղ՝ բորբոքային վիճակը թեթեւացնելու համար։
