Գերչակի յուղ, շատ արդյունավետ բնական բուժող միջոց, որը կօգնի ազատվել մի շարք խնդիրներից
Գերչակի յուղը յուրահատուկ է նրանով, որ չի առաջացնում թաղանթ, լավ է յուրացվում և ներծծվում մաշկի մեջ։ Մաս է կազմում հայտնի «Վիշնևսկու» քսուքի մեջ, որը նախատեսված է այրվածքի, խոցերի, այլ բնույթի վերքերի բուժման համար և հմուտ բժշկի ձեռքերում կարող է հրաշքներ գործել։
Գերչակի յուղը նպաստում է մաշկածածկույթի վերականգնմանը, նվազեցնում է ցավերը, ունի մաշկը փափկեցնող հատկություն։
Շագանակագույն բծերը կսպիտակեն, եթե գերչակի յուղով և սոդայով խառնուրդ քսեք դրանց:
Մեղվի խայթոցն ավելի շուտ կանցնի, եթե գերչակի յուղ քսեք:
Գերչակի յուղ գնելիս փնտրեք օրգանիկ յուղ լավագույն արդյունք ունենալու համար:
Մազերի աճը խթանելու համար օգտագործեք այս մեթոդը շաբաթական երկու անգամ:
Դաստակների վնասվածքների ապաքինումն արագացնելու համար կարելի է ամբողջ գիշեր գերչակի յուղով կոմպրեսներ դնել: