Գաղտնիք, որի շնորհիվ խոզի միսը կստացվի շատ համեղ, փափուկ և հյութալի


Բաղադրամասեր
-
Խոզի փափուկ միս (բուդ կամ պարանոցային մաս) – 1կգ,
-
Սխտոր – 6-7 պճեղ,
-
Սոյայի սոուս – 2 ճ/գ ,
-
Մեղր – 1 ճ/գ ,
-
Աղ, սև պղպեղ,
-
Բուսական յուղ տապակի համար
Պատրաստման եղանակը
-
Միսը լվանալ, չորացնել, համեմել աղ ու պղպեղով, վրան փոքրիկ խաչաձև կտրվածքներ բացել սուր դանակով: Կտրտած սխտորը դնել ճեղքերի մեջ: Մսի վրա լցնել սոյայի սոուսը, վրան քսել մեղրը:
-
Թողնել միսն այս մարինադում 1 ժամ: 1 ժամից հետո այն դնել նախօրոք բուսայուղով պատած տապակի մեջ և ջեռուցում 1 ժամ եփել 220 աստիճանում՝ պարբերաբար ցողելով մսից դուրս եկած ջրով:
