Հավի միսը այսպես պատրաստեք։Գաղտնիք, որի շնորհիվ հավի միսը անկրկնելի համեղ կստացվի

Դիտումներ 815
Հավի միսը այսպես պատրաստեք։Գաղտնիք, որի շնորհիվ հավի միսը անկրկնելի համեղ կստացվի

Վրացական Չքմերուլի

Բաղադրիչները՝
800 գ. հավի միս
100 մլ սերուցք
20 գ. համեմ
50 գ. կարագ
3 ճ. գ. ջուր
5 պճեղ սխտոր
Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի
Աղ՝ ըստ ճաշակի
Խմելի-սունելի՝ ըստ ճաշակի
Լավաշ՝ մատուցման համար

 


Պատրաստումը՝
1. Լավ լվա հավի միսը և կտրիր կրծքավանդակի երկայնքով: Շերտատիր և ծածկիր կերակրի թաղանթով, միսը ծեծիր:

2. Հաստ տակով թավայի մեջ կարագը տաքացրու և մեջը դիր հավի միսը, որը պետք է ճնշման տակ եփվի: Մսի վրա կրակին դիմացող ափսե դիր, վրան՝ ջրով լի կաթսա:

3. Հավի միսը 15 րոպե տապակիր մի կողմից, ևս 10 րոպե՝ մյուս: Դրանից հետո ևս 20 րոպե տապակիր էլի ճնշման տակ՝ պարբերաբար շրջելով:

4. Այդ ընթացքում կարելի է սոուսը պատրաստել: Մանրացրու համեմը և սխտորը, խառնիր համեմունքներին, աղ և պղպեղ արա: Բոլոր բաղադրիչները հավանգով մանրացրու: Ավելացրու անյուղ սերուցքը և ջուրը, ամենը լավ խառնիր:

5. Ստուգիր՝ արդյոք հավի միսը պատրաստ է՝ պատառաքաղով ծակելով: Եթե վարդագույն հյութ է երևում, թող էլի եփվի, մինչև հյութը թափանցիկ դառնա:

6. Երբ հավի միսը պատրաստ լինի, սոուսը վրան լցրու, ծածկիր կափարիչով և շոգեխաշիր 15 րոպե:

s

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը