Գարնանային կոտլետներ․ Այս եղանակի համար լավագույն ուտեստը, որ կարող եք պատրաստել ձեր տան անդամների համար

Դիտումներ 447
Գարնանային կոտլետներ․ Այս եղանակի համար լավագույն ուտեստը, որ կարող եք պատրաստել ձեր տան անդամների համար

Բաղադրամասեր

Գեղեցիկ և շատ համեղ մսագնդեր հատուկ սոուսով

  • տավարի միս - 300 գր

  • սոխ- 0.5 գլուխ

  • սխտոր - 1 պճեղ

  • մաղադանոս - 0.5 փունջ

  • ձու - 1 հատ

  • պաքսիմատ -3 ճգ

  • աղ, սև պղպեղ

  • սոուս - 3 ճգ

  • քունջութի սերմ- 1 ճգ

  • վարունգ - 1 հատ:

 


Գեղեցիկ և շատ համեղ մսագնդեր հատուկ սոուսով

Պատրաստման եղանակը

  • Թասի մեջ դնել տավարի աղացած միսը, ավելացնել շատ մանր կտրտած սոխը, մաղադանոսը, սխտորը, պաքսիմատը, վրան ձու ջարդել, համեմել աղ ու պղպեղներով, լավ հունցել:

  • Ջեռոցը միացնել 180 աստիճան, թողնել տաքանա:

  • Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել:

  • Զանգվածից մսագնդեր ձևավորել, շարել տապակի մեջ, 15 րոպեով դնել ջեռոցը, որպեսզի դրանք կեղև կապեն, ապա հանել ջեռոցից, վրձինով տերիյակի սոուս քսել, քունջութ շաղ տալ, 7-10 րոպեով նորից դնել ջեռոցը:

  • Վարունգը կլոր կամ էլիպսաձև կտրել, շարել մատուցվող ափսեի մեջ, վրան մսագունդ դնել, բամբուկե չոփիկ խրել:

Գեղեցիկ և շատ համեղ մսագնդեր հատուկ սոուսով

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը