Գարնանային ամենահամեղ տորթը <<Ելակով տորթ>>, ստացվում է շատ համեղ և շատ գեղեցիկ է


Ի՞նչ է անհրաժեշտ
5 ձու,
1,5 բաժակ շաքարավազ,
3 ճ.գ. յուղ,
300 գր թթվասեր,
2 ճ.գ. կակաո,
0,5 թ.գ. սոդա,
1 ճ.գ. քացախ,
վանիլին,
2,5 բաժակ ալյուր,
սերուցք,
կաթնային շոկոլադ և իհարկե գլխավոր հերոսը` ելակ:
Ինչպե՞ս պատրաստել
Բոլոր բաղադրիչները, բացի սերուցքից, շոկոլադից և ելակից, խառնիր ու երկար հարիր` մինչև ստացվի միասեռ զանգված: Հետո այդ խմորը տեղափոխիր կլոր տապակի մեջ, 180˚-ով եփիր ջեռոցում մոտավորապես 35 րոպե: Իսկ մինչև եփվի, դու կարող ես մանրացնել ելակը:
Պատրաստ լինելուց հետո խմորը բաժանիր հավասար երկու մասի: Մի մասի վրա քսիր սերուցքը, իսկ սերուցքի վրա` մանրացված ելակը: Խմորի երկրորդ մասը դիր վրան: Հիմա շոկոլադի հերթն է, որը պետք է հալեցնել և լցնել խմորի վրա, իսկ ամենավերևում` մի քանի գեղեցիկ ելակ:
Ես գիտեմ, որ այլևս կարդալու ժամանակ չունես, որովհետև տորթը քեզ է սպասում: Այնպես որ, միայն կմաղթեմ բարի ախորժակ:
