Գարնան գալով հաճախ առաջանում է վիտամինների պակաս։ Ինչպես պարզել թէ, որ վիտամինի պակասը ունեք։

Դիտումներ 671
Գարնան գալով հաճախ առաջանում է վիտամինների պակաս։ Ինչպես պարզել թէ, որ վիտամինի պակասը ունեք։

Ձեռքեր
Սառը ձեռքեր՝ մագնեզիումի պակաս, թքագեղձի ֆունկցիայի խանգարում, քրոնիկ հոգնածություն, սրտի աշխատատունակության անկում:
Մաշկ
Ձգվածքներ՝ ցինկի պակաս օրգանիզմում 
Արյունահոսություն՝ վիտամին C-ի, K-ի կամ թրոմբոցիտների անբավարարություն 
Մազերի շուրջ թեփոտած մաշկ՝ կարմրած կլոր շրջանակներով՝ վիտամին C-ի պակաս
Դեղնած մատներ՝ կարոտինի ավելցուկ
Ոտքեր
Մկանների ցավ՝ մագնեզիումի պակաս
Ծնկի հրոցի ռեֆլեքս՝ մագնեզիումի պակաս
Կոկորդ
Վահանաձև գեղձի ծավալի մեծացում՝ յոդի պակաս, վահանաձև գեղձի ֆունկցիայի անկում
Եղունգներ
Սպիտակ հետքեր՝ ցինկի և միներալների պակաս 
Փխրուն եղունգներ՝ մագնեզիումի պակաս
 


Մազերի չափից դուրս յուղոտ լինելը ենթադրում է ռիբոֆլավինի պակաս, իսկ ուժեղ մազաթափությունը սովորաբար արդյունք է ֆոլաթթվի կամ վիտամին С –ի անբավարարության: Թեփն առաջանում է В12 և В6 վիտամինների կամ չհագեցած ճարպաթթուների պակասի դեպքում: Բացի վերոնշյալից մազերը տուժում են հանքանյութերի, մասնավորապես՝ երկաթի և կալցիումի դեֆիցիտի դեպքում:

Առողջ եղունգները լավ են աճում և միագույն են, հարթ, իսկ հարեղունգային մասի մաշկը՝ բաց վարդագույն է՝ առանց healthy-baby_nice-childճաքերի և անհարթությունների: Եթե եղունգները ճկվում են, շերտավորվում և ճաքում, վատ են աճում և ունեն անգույն տեսք, դեղնում են, ապա դա, ամենայն հավանականությամբ, խոսում է վիտամին С-ի (ասկորբինաթթվի) պակասի մասին: Խոր անհարթությունները վկայում են վիտամին А-ի կամ վիտամին Е-ի անբավարարության մասին, իսկ եթե մատները թմրում են, ապա, ամենայն ավանականությամբ, պետք է լրացնել В խմբի վիտամինների պակասը:

Ընդհանրապես, մաշկային ծածկույթները հանդիսանում են վիտամինային անբավարարության «հայելին» մաշկի վրա արտացոլվում է ինչ-որ չափով վիտամիններին առնչվող գրեթե բոլոր նյութերի անբավարարությունը:

Ճաքեր բերանի անկյուններում 

Օրգանիզմում առկա է երկաթի, ցինկի, վիտամիններ B3-ի, B2-ի և B12-ի պակաս: 
Այս վիտամինների պակասն առավել հաճախ հանդիպում է բուսակերների մոտ: Մարմինը չի ստանում երկաթի և ցինկի անհրաժեշտ քանակը: Այս խնդիրը լուծելը շատ հեշտ է: Պետք է թռչնամիս, սաղմոն, թունա, ձու, ոստրե և կակղամորթեր օգտագործել: Կարելի է նաև գետնանուշ, լոբազգիներ և ոսպ ուտել: Երկաթի ներծծումն ուժեղանում է C վիտամինով, որն օգնում է նաև պայքարել վարակների դեմ, ուստի այս սննդամթերքը կարելի է համատեղել բրոքոլիի, կարմիր պղպեղի և ծաղկակաղամբի հետ: 
Ակնեանման կոներ ձեռքերի և ազդրերի վրա 

Օրգանիզմում առկա է անփոխարիների ճարպաթթուների, A և D վիտամինների պակաս: Պետք է նվազեցնել տրանսճարպերի օգտագործումը և բարձրացնել առողջ ճարպերի կուտակումը: Սննդակարգում ավելի շատ օգտագործեք սաղմոն և սարդինա, ընկույզ և նուշ: A վիտամին ստանալու համար անհրաժեշտ է օգտագործել կանաչեղեն և բանջարեղեն՝ գազար, քաղցր կարտոֆիլ և կարմիր պղպեղ: Վերջիններս օրգանիզմին կտան բետա-կարոտին, որից այն կստանա A վիտամին: 
 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը