Գագիկ Սուրենյանը խոսել է սպասվելիք ցրտահարության և առաջիկա օրերի եղանակի մասին

Դիտումներ 277
Գագիկ Սուրենյանը խոսել է սպասվելիք ցրտահարության և առաջիկա օրերի եղանակի մասին

Ինչպես կանխատեսվել էր, օդում, գետնի մակերևույթից 2մ բարձրության վրա, օդի ջերմաստիճանը մոտեցել է 0 С, սակայն գետնի մակերևույթին հարող օդի շերտում, գետնից 15-20սմ բարձրության վրա գրանցվել է -2-4 С։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում օդում ցրտահարություն չի գրանցվել։

 

Հիմնական վտանգը, Գագիկ Սուրենյանի վստահեցմամբ, հաղթահարված է: Այսօր՝ ապրիլի 5-ի ցերեկվանից սկսած օդային հոսանքները փոխում են իրենց ուղղությունը դեպի հարավ-արևմտյանի, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերին աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։ Ապրիլի 5-10-ին Հայաստանի բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ, միայն ապրիլի 6-7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնկատվի ամպամածություն, որը ապրիլի 8-ին կցրվի։



Երևան քաղաքում`

Ապրիլի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հիմնական վտանգը, Գագիկ Սուրենյանի վստահեցմամբ, հաղթահարված է: Այսօր՝ ապրիլի 5-ի ցերեկվանից սկսած օդային հոսանքները փոխում են իրենց ուղղությունը դեպի հարավ-արևմտյանի, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերին աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։ Ապրիլի 5-10-ին Հայաստանի բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ, միայն ապրիլի 6-7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնկատվի ամպամածություն, որը ապրիլի 8-ին կցրվի։

 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը