Գագիկ Սուրենյանը նշել է, թե արդյո՞ք ապրիլ ամսին ցրտահարություն կլինի․ Կանխատեսում

Դիտումներ 284
Գագիկ Սուրենյանը նշել է, թե արդյո՞ք ապրիլ ամսին ցրտահարություն կլինի․ Կանխատեսում

Մենք ապրիլ ամսվա համար նույնպես հանրապետության հովտային եւ նախալեռնային գոտում բացասական ջերմաստիճան չենք կանխատեսել: Իսկ դա նշանակում է, որ ցրտահարություն, ըստ նախնական կանխատեսումների, ապրիլին նույնպես չի սպասվում:

Մարտի 31-ի առավոտյան ժամերից անձրեւներն աստիճանաբար կդադարեն, ապրիլի 1-2-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, իսկ ապրիլի 1-2-ը նույնքանով կբարձրանա: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Ինչ վերաբերում է ապրիլին սպասվող եղանակային պայմաններին, ապա օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում սպասվում է նորմայի սահմաններում, տեղումների քանակը կրկին կանխատեսվում է նորմայից ավելի:

 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը