Եղանակը լավը չի լինելու․Գագիկ Սուրենյանի նոր կանխատեսումը․ Մայիսի 23-ին կմոտենա նոր՝ սևծովյան ցիկլոն

Դիտումներ 506
Եղանակը լավը չի լինելու․Գագիկ Սուրենյանի նոր կանխատեսումը․ Մայիսի 23-ին կմոտենա նոր՝ սևծովյան ցիկլոն

Մինչ առաջիկա օրերին՝ մայիսի 22-ին ՀՀ-ում կթուլանա առկա ցիկլոնը, մայիսի 23-ին Հայաստանին կմոտենա նոր ցիկլոն, իսկ այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև առաջիկա 5 օրերին օդի ջերմաստիճանի լուրջ տատանումներ չեն լինի:

Հիշեցնենք, որ երեկ նա գրառում էր կատարել այն մասին, որ երեկ կար պտտահողմի վտանգ, բայց «լավ պրծանք»: Ի պատասխան հարցի, որ այսօր եղանակը մռայլ ու քամոտ է, հնարավո՞ր է, որ պահպանվում է այդ վտանգը, վերջինս ասաց.«Չէ, չէ, անցավ, այդ հսկա ամպը քայքայվեց»:

 

Անդրադառնալով առաջիկա օրերին հանրապետությունում սպասվող եղանակին՝ նա ասաց. «Այսօր, վաղը ցիկլոնի ազդեցությունը պահպանվում է, ժամանակ առ ժամանակ հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ առանձին հատվածներում 25-30 մետր/վրկ:

Ըստ Սուրենյանի՝ մայիսի 22-ին ցիկլոնի ուժը թուլանում է, տեղումները պահպանվում են, մասնավորապես ՀՀ հյուսիսային հատվածում՝ Շիրակ, Լոռի, Տավուշ Արագածոտն, Կոտայքի լեռներ, Գեղարքունիք, իսկ մայիսի 23-ին ՀՀ Սև ծովի շրջաններից հանրապետության տարածք է մոտենում հերթական ցիկլոնը և մայիսի 23-24 ընկած ժամանակահատվածում նորից շրջաններոի մեծ մասում կրկին սպասվում է ամպրոպ և անձև, կրկին՝ առանձին հատվածներում՝ չի բացառվում կարկուտ:

Ամենաընթերցվածը