Ֆրանսիական տոլմայի բաղադրատոմս, որը շատ համեղ է և յուրահատուկ
Դիտումներ 217
Բաղադրիչներ՝
կաղամբ – 1 գլուխ,
տավարի աղացած միս – 1 կգ,
գազար – 500 գ,
լոլիկ – 8 հատ,
սոխ – 2-3 գլուխ,
գետնանուշի յուղ,
հավի արգանակի խորանարդիկ – 1 հատ,
բուլղարական պղպեղ – 2 հատ,
կանաչ սոխ – 1 ցողուն,
սխտոր,
աղ, պղպեղ
Պատրաստման եղանակ՝
Կաղամբի թերթիկները առանձնացնել, եռացող ջրի մեջ գցել տասը րոպե:
Հանել, հովացնել:
Գազարը մանր կտրատել:
Հինգ րոպե եփել աղաջրում:
Միսը, կես գլուխ կտրատած սոխը և սխտորը խառնել:
Ավելացնել աղ, գազարը, խառնել կրկին:
Լոլիկների կեղևը հանել:
Լոլիկները, մնացած սոխը, կանաչ սոխը, բուլղարական պղպեղը մանրացնել:
Մսի խճողակը փաթաթել խաշած կաղամբի թերթերի մեջ, շարել կաթսայի մեջ:
Մի փոքր գետնանուշի յուղ լցնել: Թույլ կրակի վրա եփել: Մատուցել բրնձի հետ:
Ամենաընթերցվածը