Եղունգները վկայում են առողջական խնդիրների մասին. Աչքաթող մի արեք

Դիտումներ 354
Եղունգները վկայում են առողջական խնդիրների մասին. Աչքաթող մի արեք

Եղունգները խնամելու համար մենք բավական շատ ժամանակ և միջոցներ ենք ծախսում։ Սակայն դրանք ոչ միայն էսթետիկական նշանակություն ունեն։ Ըստ եղունգների տեսքի՝ կարելի է դատողություններ անել առողջության մասին։ Ահա, թե ինչ կարող են պատմել եղունգները մեր առողջության մասին։

 

Հորիզոնական գծերը կարող են առաջանալ եղունգի վնասվելու, ինչպես նաև՝ ցինկի և կալցիումի անբավարար քանակի հետևանքով։ Առավել հազվադեպ դեպքերում դրանք կարող են վկայել այնպիսի հիվանդությունների մասին, ինչպիսիք են պսորիազն ու դիաբետը։ Այդ դեպքում դուք կնկատեք հորիզոնական գծեր մի քանի եղունգների վրա միաժամանակ։

Եղունգների դեղնության ամենահաճախ հանդիպող պատճառները ծխելն ու ակրիլով լիցք անելն է։ Հազվադեպ դեպքերում սա կարող է վկայել սնկի, վահանաձև գեղձի հիվանդության, դիաբետի, ռեսպիրատոր հիվանդությունների առկայության մասին։

 Ինքներս ենք մեղավոր, եթե եղունգները, չհասած մատների ծայրին, ջարդվում են։ Եթե նման խնդիր ունեք, խորհուրդ է տրվում սպասքը լվանալիս ձեռնոցներ օգտագործել, քիչ օգտագործել լաքը մաքրող միջոցներ։ Հազվադեպ դեպքերում եղունգները փխրուն են դառնում վահանաձև գեղձի հիվանդության, A, B, C վիտամինների անբավարար քանակի հետևանքով։

 Գդալի նման եղունգներ։ Սա վկայում է օրգանիզմում երկաթի անբավարար քանակի, կամ հակառակը՝ դրա հավելյալ քանակի մասին։ Եղունգի այսպիսի ձևը կարող է փոխանցվել նաև ժառանգականորեն։ Երեխաների դեպքում այսպիսի եղունգների առկայությունը նորմալ է՝ կապված օրգանիզմի ձևավորման հետ։ Դպրոցական տարիներին արդեն, ճիշտ սնվելու դեպքում եղունգները պետք է ուղղվեն։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը